Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հինգ ցուցադրությունից հետո թատերախաղը կդադարեցնի իր գոյությունը

08.22.2014

Պետերբուրգի «Տեատր post» թատրոնը բաց երկնքի տակ, «Ֆոնտաննայա դոմ» այգում Ռուսաստանում առաջինը կներկայացնի Բելոռուս դրամատուրգ Պավել Պրյաժկոյի «Պուրակներ և այգիներ» պիեսի բեմադրությունը: Այդ մասին «РИА Новости»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Բեմադրությունն իրականացնում է թատրոնի հիմնադիր և համառուսաստանյան «Ոսկե դիմակ» թատերական մրցանակի դափնեկիր Դմիտրի Վոլկոստրելովը, ով բելոռուս դրամատւրգի հետ համագործակցում է շատ վաղուցվանից:

«Ինձ Պրյաժկոյի դրամատուրգիան գրավում է և հրատապությամբ, և ձևի հնարամտությամբ՝ գիտական ֆանտաստիկայով: Սա մեր համար միանգամայն նոր փորձ է, նոր բացահայտումներ, որոնք իր ստեղծագործություններում ի հայտ է բերում այս զարմանալի հեղինակը»,- ասել է ռեժիսորը:

Պիեսի հերոսները հայտնաբերել են, թե ինչպես համակարգչային տեխնոլոգիաներով պահպանեն կյանքը հավերժորեն: Գլխավոր հերոսի՝ Պյոտրի որդին, հոր մահից հետո նրան թվայնացրել է և վերածել ռոբոտի՝ նրան նվիրելով հավերժական կյանք: Պյոտրը մշտապես ցանկանում դուրս փախչել տնից և զբոսնել այգում...

«Պուրակներ և այգիներ»-ը մի մարդկային պատմություն է այն մասին, թե ինչպես է վրա հասնում ծերությունը և թե ինչպես է մարդը տարալուծվում բնության մեջ: Պիեսում դրամատուրգը հերոսի հետ միասին մտորում է կյանքի իմաստի, դրա վերջավոր լինելու և մահվան նկատմամբ սարսափի մասին: Այգին, ուր մշտապես վերադառնում է հերոսը, ըստ ռեժիսորի, կարծես «հիշողության թատրոն» լինի:

Սանկտ-Պետերբուրգի «Տեատր post» թատրոնը ռուսաստանի մշակույթի վերջին ժամանակների բացահայտումներից է: Այն ստեղծվել է 2011թ.-ին լեգենդար Լև Դոդինի աշակերտ Դմիտրի Վոլկոստրելովը: «Տեատր post»-ը անկախ թատերական թիմ է, այն չունի սեփական շենք և աշխատանքները կազմակերպում է ամենատարբեր բեմահարթակներում:

Ի դեպ, «Պուրակներ և այգիներ»-ը «Ֆոնտաննայա դոմ» այգում կբեմադրվի և կներկայացվի բացօթյա՝ օգոստոսի 27-ից 31-ը: Իսկ հինգ ցուցադրությունից հետո այս թատերախաղը կդադարեցնի իր գոյությունը:



    Դիտվել է 807 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133