Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Կրակե օղակ»-ի ժամանակակից ելևեջները հինավուրձ Շուշիում

09.03.2014

Նախօրեին՝ Սեպտեմբերի 2-ին, Շուշիում իրականացվել է հետաքրքիր ձևաչափի թատերական ներկայացման պրեմիերա: Հանդիսատեսին է ներկայացվել Անդրեյ Բաբաևի ,,Արծվաբերդ,, և ծնունդով շուշեցի կոմպոզտոր Ավետ Տերտերյանի նախագծերի հիման վրա բեմականացված ,,Կրակե օղակ,, օպերան:

Նախագիծն իրականություն է դարձել ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանավորությամբ: Լրատվամիջոցների հետ զրույցի ընթացքում ՀՀ առաջին տիկինը նշել է, որ ինքը հպարտ է, որ Շուշիում իրականացվում է մի այսպիսի հիանալի նախագիծ: ,,Ես հպարտ եմ, որ Շուշին ամեն տարի այս օրը հավաքում է տարբեր ճաշակների, տարբեր հայացքների մարդկանց... Եվ եթե Շուշին է նրանց միավորում, ապա ես երջանիկ եմ,, ,-նշել է Ռիտա Սարգսյանը:

1967 թ.-ին գրված այս ստեղծագործությունն այսօր էլ պահպանում է իր արդիականությունը: Ինչպես նշել է Արցախի հեռուստատեսությանը տված իր հարցազրույցում ՀՀ նախագահի խորհրդական, կոմպոզիտոր Արմեն Սմբատյանը. ,,Ինձ համար նորություն է, որ կարելի է այսպիսի բան կազմակերպել Շուշիում: Ժամանակակից երաժշտություն, ժամանակակից մտածելակերպ, Ավետ Տերտերյան, բալետ, մենակատարներ, նվագախումբ... Ես կարծում եմ, որ մենք կարող ենք հպարտանալ...,,:

Կամերային օպերայի ժանրի այս ստեղծագործության մասին խոսելիս ռուս հայտնի օպերային երգչուհի Լյուբով Կազանովսկայան նշել է, որ ,,...այսպիսի նախագծերը մեղմացնող ուժ ունեն: Այստեղ պետք չեն երկար բացատրություններ: Դա սրտից և հոգուց բխող զրույց է...,,:

,,Կրակե օղակ,, օպերայի բեմադրությունն իրականացրել է Սերինե Ավթանդիլյանը:
    Դիտվել է 2129 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130