Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հեքիաթը չի բեմադրվի՝ Ուկրաինայի դեպքերի պատճառով

09.16.2014


Չեղ գրող Իվա Պրոհազկովան չի թույլատրել Ռուսաստանի Կեմերովո քաղաքի Գայդարի անվան մարզային տիկնիկային թատրոնում իրականացնել իր «Թևիկներով տատիկը» հեքիաթի բեմադրությունը՝ ի նշան Ոկրաինայի դեպքերի նկատմամբ բողոքի: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:

Թատրոնը գրողին հասցեագրված դիմումին ի պատասխան մի նամակ է ստացել «Ռուսաստանի հեղինակային իրավունքի պաշտպանության կազմակերպության» հասցեով, որտեղ մասնավորապես ասվում է. «Չեխ հեղինակ Իվա Պրոհազկովան հրաժարվում է լիցենղիա տրամադրել իր «Թևիկներով տատիկը» հեքիաթի հիման վրա ներկայացում իրականացնելու համար՝ կապված Ուկրաինայի արևելքում տեղի ունեցող կոնֆլիկտի հետ»:

Ապա առաջարկվում է այդ գրությունը հիմք ընդունելով «ձեռնպահ մնալ վերոհիշյալ ներկայացումից՝ մինչև հակամարտության կարգավորումը, որից հետո, հավանական է, որ հեղինակը կփոխի վերաբերմունքը իր ստեղծագործությունների ռուսական բեմականացումների հարցում»:

Նշենք, որ թատրոնի ռեժիսոր Սերգեյ Սերգեևը ասել է, որ իրենք արդեն սկսել էին այդ ներկայացման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքները: «Ինձ առաջարկել էին բեմադրել ներկայացում ժամանակակից թեմայի հիման վրա: Ընտրվեց այս հեղինակը: Մինչև հարցումը նրան կուղարկվեր, մենք գրեցինք սցենար, նկարիչը պատրաստեց հերոսների պատկերները»,- ասել է ռեժիսորը և ավելացրել, որ այժմ այդ բեմադրությունից իրենք ստիպված են հրաժարվել:
    Դիտվել է 832 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140