Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դիրիժորը հրաժարվել է օպերաներ բեմականացնել միջազգային բեմերում

09.19.2014

Հայտնի դիրիժոր, Դմիտրի Շոստակովիչի անվան ֆիլհարմոնիայի ղեկավար Յուրի Տեմիրկանովը հրաժարվել է մասնակցել դասական օպերայի միջազգային բեմականացումներին: Այդ մասին «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Ըստ երաժշտի վերջին ժամանակներում հաստատվել է աղմկահարույց ռեժիսորական մեկնաբանությունների միտումը, որի արդյունքում բեմադրիչները «Մոցարտի, Չայկովսկու, Վագների մեծ երաժշտությունը վերածում են իրենց հիմար մտահղացումների ուղեկցի»:

«Ես ծեր եմ այդպիսի փոխզիջումների համար. բոյարները՝ կարմիրբանակայինների շինելներով, Խոզեն՝ մոտոցիկլով; Այդ ամենը ոչ մի առնչություն չունի դասականության հետ»,-հավատացած է մաեստրոն:

Տեմիրկանովն ասել է, որ մեծ հոնարարներ վճարելու առաջարկություններով, իրեն պարբերաբար հրավիրում են մասնակցելու այդ «բեմադրական ֆարսերին», սակայն ինքն, արդեն, վաղուց նվագավարություն չի անում փողի համար:
    Դիտվել է 809 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145