Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Սոֆյա Սիրականյանի բեմադրությամբ, «Վարպետը և Մարգարիտան» դարձավ մյուզիքլ

09.20.2014



Սանկտ Պետերբուրգի «Մյուզիք հոլլ» թատրոնում ռեժիսոր Սոֆյա Սիրականյանը և նրա գործընկերները սեպտեմբերի 20-ին նախապրեմիերային ցուցադրությամբ ներկայացրեցին ռուս նշանավոր գրող Միխայիլ Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան» հայտնի վեպի թեմաներով բեմադրված մյուզիքլը: Այդ մասին հաղորդում «taglur.am»-ը հղում անելով ռուսական լրատվամիջոցներին:

Մինչև ներկայացման ցուցադրությունը «Մյուզիք հոլլ»-ի դահլիճում կայացավ մամլո ասուլիս, որի ընթացքում պարզվեց, որ այս մշակութային իրադարձությունը բուլգակովյան թեմաներով գլխավոր, բայց միակ նշանակալից իրադարձությունը չի : Հրավիրված լրագրողները տեղեկացվեցին, որ շուտով Մոսկվայում կամ հյուսիսային մայրաքաղաքում կտեղադրվի վեպի հերոսներին ներկայացնող խմբակային հուշարձան, որն, ի դեպ, արդեն պատրաստ է և սպասում է տեղադրման վայրի հետ կապված իշխանության մարմինների վճռին:

Նշենք, որ գրողին ու նրա ստեղծագործությանը նվիրված մամլո ասուլիսը սկսվեց իսկական բուլգակովյան ոգով: Ժամանող լրագրողներին դիմավորում էին անցյալ դարի 30-ականների ոճով հագնված աղջիկներ, որոնց ձեռքերի վրա ննջում էին սև կատուներ: Դա, կարծես, դահլիճ մտնողների մեջ ձևավորեց անսովոր և առեղծվածային կերպարներ մարմնավորող արտիստների հետ հանդիպելու նախատրամադրվածություն:

Մյուզիքլի հեղինակները ձգտել են հնարավորինս հարգալից մոտենալ հայտնի վեպի հեղինակային գաղափարներին և մյուզիքլում երկխոսությունները ընթանում են ստեղծագործությունից կատարված մեջբերումներով, նշել է Սոֆյա Սիրականյանը;

Հետաքրքիր է, որ մյուզիքլը բեմադրվել և գրվել է միաժամանակ: Փոփոխությունները կատարվել են բեմադրության ընթացքում:Ներկայացման մեջ հնչում է միայն կենդանի երաժշտություն, թեև երաժիշտները ընդհանրապես տեսանելի չեն հանդիսատեսին, քանի որ նվագախմբի համար նախատեսված փոսը ամբողջությամբ գտնվում է բեմի տակ:

Ավելացնենք, որ մյուզիքլի պրոդյուսերը և լիբրետոյի հեղինակներից մեկը Իրինա Աֆանասևան է, երաժշտությունը 6 կոմպոզիտորների միացյալ ստեղծագործություն է,իսկ գլխավոր դերերում հանդես են գալիս Իվան Օժոգինը (Վոլանդ), Անտոն Ավդեևը (Վարպետ), Նատալյա Մարտինովան (Մարգարիտա) և այլք:
    Դիտվել է 943 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123