Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Փառատոն-լաբորատորիա երիտասարդ ռեժիսորների համար

10.16.2014


Սանկտ Պետերբուրգում, Գ. Տովստոնոգովի անվան Մեծ դրամատիկական թատրոնի ուսումնական կենտրոնում այսօր՝ հոկտեմբերի 16-ին ավարտվեց Անդրեյ Մագուչիի թատրոն-լաբորատորիան, որն այս անգամ կրում էր «Պատերազմ և խաղաղություն» խորագիրը:

«Անդրեյ Մագուչիի թատերական տարածքը» անունը կրող փառատոն-լաբորատորիան, որ նրա «Ֆորմալ» թատրոնի կողմից ստեղծվել է 2009 թ.-ին, իր առաջ նպատակ չի դնում ներկայացնել պատրաստի բեմադրություններ: Այս միջոցառման հիմնական նպատակն է ստեղծել մասնագիտական ենթատեքստ, ձևավորել հարթակ, որի հիման վրա երիտասարդ ռեժիսորները կկարողանան ուսումնասիրել իրենց մասնագիտության գաղտնիքները:

Այս անգամ փառատոն-լաբորատորիան անցկացվեց ռեժիսորական լաբորատորիայի ձևաչափով և կրում էր «Պատերազմ և խաղաղություն» անունը: Այս վերնագիրը առնչություն չունի ռուս գրող Լև Տոլստոյի հայտնի վեպի հետ և արտահայտում է պատերազմ, ընդհարում, կռիվ բառն ընդհանրապես և կարող է դրսևորվել բազմաթիվ ձևերով՝ սկսած զինված ուժերի մասշտաբային ընդհարումներից և ավարտած եվրոպական մեծ քաղաքներում տեղացիների ու միգրանտների քողարկված ընդհարումները:

Աշխարհը փոխվում է, մարդը հայտնվել է սահմանային գծի մոտ, ընտրության ծայրահեղ իրավիճակում:

Սեպտեմբերի 14-ին Գ. Տովստոնոգովի անվան Մեծ դրամատիկական թատրոնի ուսումնական կենտրոնում կայացավ լաբորատորիայի առաջին փուլը: Ցուցադրվեցին 14 ռեժիսորական աշխատանքների էսքիզներ: Նշենք, որ գրական ստեղծագործությունները նրանք ընտրել էին կամ ինքնուրույն կամ ներկայացված ցուցակից:

Իսկ նախորդ օրը և այսօր,, որը համարվում է միջոցառման 2-րդ փուլը որպես աշխատանքների ամփոփում, մշակված տարբերակներով ցուցադրվեցին լայն հանդիսատեսին:

Երրորդ փուլում առավել բարձր որակով կատաված աշխատանքները ևս մեկ մշակման գործընթաց անցնելուց հետո, հավանաբար, կընդգրկվեն Գ. Տովստոնոգովի անվան Մեծ դրամատիկական թատրոնի խաղացանկում և կցուցադրվեն փոքր բեմում:
    Դիտվել է 804 անգամ
    12345678910111213141516171819202122232425262728293031323334353637383940414243444546474849