Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Եթե ծիծաղես, ապա պիտի վճարես 30 եվրոցենտ

10.24.2014

Բարսելոնի «Teatreneu» թատրոնի հանդիսատեսները ներկայացման ընթացքում իրենց կողմից բարձր արտաբերած ամեն մի ծիծաղի դիմաց պետք է վճարեն: Այդ մասին հաղորդում է ««taglur.am»-ը՝ հղում անելով «rosbalt.ru»-ին:

Ներկայացումը դիտելու համար վճար վերցնելու այս ինքնատիպ եղանակը կյանքի կոչելու համար թատրոնի դահլիճներից մեկի նստարանների վրա հարմարեցվել են պլանշետներ, որոնք նկարահանում են հանդիսատեսներին՝ ներկայացումը դիտելու ժամանակ: Ցանկացած ծիծաղի փոքր իսկ արտահայտություն տեսախցիկը գրանցում է՝ դեմքերը ճանաչելու համակարգի շնորհիվ:

Ներկայացումն ավարտելուց հետո հանդիսատեսներին առաջարկում են իմանալ տեսախցիկների կողմից նկարահանված իրենց ծիծաղի արտահայտությունների թվաքանակի մասին: Ամեն մի ծիծաղի պոռթկումը գնահատվում է 30 եվրոցենտ:

Հաշվարկը ցույց է տվել, որ այս թատրոնում ներկայացում դիտելը հանդիսատեսից միջինը պահանջել է 6 եվրո: Ամենաշատ ծիծաղող հանդիսատեսից գանձված ամենամեծ գումարն այսօրվա դրությամբ կազմել է 24 եվրո:
    Դիտվել է 783 անգամ
    <
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194