Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Չերնոբիլյան աղետի արձագանքն ըստ երիտասարդ դրամատուրգի և ռեժիսոր Ռ. Վիկտյուկի

10.27.2014


Մոսկվայի Ռոման Վիկտյուկի թատրոնը շուտով կներկայացնի երիտասարդ դրամատուրգ Պավլո Արիեի 1986 թ.-ին վթարի ենթարկված Չերնոբիլի ատոմային էլեկտրակայանի վերաբերյալ «Ժամանակների սկզբում և վախճանին» պիեսի բեմադրությունը: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով ռուսական մի շարք լրատվամիջոցների:

Դա մի ուկրաինական ընտանիքի պատմություն է, որը բնակվում է աղետի ենթարկված ատոմակայանի վթարի գոտում, բայց համարում է, որ «ոչ մի ռադիացիա չկա և ամեն ինչ հորինված է այն պատճառով, որպեսզի մարդկանց արտաքսեն»: Գլխավոր հերոսները 86-ամյա Ֆրոսիա տատիկն է, նրա դուստր Սլավան և հաշմանդամ թոռը՝ Վովան:

«Երբ ես կարդացի 25-ամյա Պավլո Արիեի պիեսը, ուղղակի ցնցվեցի, որ երիտասարդ սերունդը սրտին այդքան մոտ է ընդունում և իր միջով անցկացնում այն ուրիշ մարդկանց բաժին հասած աղետը, որոնցից շատերն այսօր կենդանի չեն: Ամենասարսափելին այն է, որ այսօր 4-րդ սարկոֆագը կրկին սկսել է մարդկությանը վախեցնել, և որքան ինձ հայտնի է, դրանով որևէ մեկը չի զբաղվում»,- ասել է Վիկտյուկը:

1929 թ.-ին կառուցված «Ռուսակովի անվան մշակույթի տան» շենքում, որը 1996 թ.-ին վարձակալությամբ տրվել է Ռոման Վիկտյուկի թատրոնին, արդեն մի քանի տարի է ինչ ընթանում են վերանորոգման աշխատանքներ: Իսկ թատերախումբը սովորաբար հանդես է գալիս մայրաքաղաքի տարբեր բեմահարթակներում, կամ հյուրախաղերով ելույթներ ունենում Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններում: Ենթադրվում է, որ թատրոնի շենքի վերանորոգումն ընթացիկ տարում կավարտվի և հենց այս ներկայացման պրեմիերայով թատերախումբը նորամուտ կտոնի իր բեմահարթակում:
    Դիտվել է 821 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129