Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

70-ամյակը բոլորած արտիստի կյանքի նոր հաշվարկը սկսվել է դժբախտ պատահարից հետո

10.27.2014

Կիրակի, հոկտեմբերի 26-ին, Մոսկվայի «Լոնկոմ» թատրոնը մեծարանքով նշեց իր լավագույն դերասաններից մեկի՝ ՌԴ ժողովրդական արտիստ Նիկոլայ Կարաչենցևի ծննդյան 70 –ամյակը: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով ռուսական լրատվամիջոցներին:

Երեկոն կրում էր «Ես այստեղ եմ» վերնագիրը, նշում է «ԻՏԱՐ ՏԱՍՍ»-ը և մեջ բերում թատրոնի գլխավոր ռեժիսոր և գեղարվեստական ղեկավար Մարկ Զախարովի խոսքերը: « 1967 թ.-ից Նիկոլայ Կարաչենցևը ծառայում է այս թատրոնում, որի անունն հենց ինքն էլ մտածել է»,- ասել է Զախարովը և ավելացրել՝ դիմելով հոբելյարին. « Դուք նոր թատրոնի շինարար եք: Ես անսահման շնորհակալ եմ Ձեզ, Ձեր սխրագործության համար»:

Այսօր, երկուշաբթի, Նիկոլայ Կարաչենցևի համար տոնը շարունակվելու է: «Կոլյան ծնվել է հոկտեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը»,- ասել է Կարաչենցևի կինը՝ դերասանուհի Լյուդմիլա Պորգինան և ավելացրել, որ այսօր, արդեն, հոբելյանը կնշեն նեղ, ընտանեկան շրջանակներում:

Ռուսաստանում մեծ մասսայականություն վայելող թատրոնի և կինոյի դերասան Նիկոլայ Կարաչենցևը 2005թ.-ի փետրվարի 28-ին ենթարկվեց ավտովթարի և ստացավ ծանր գանգուղեղային վնասվածք: Դրանից հետո նրա կյանքը ասես սկսվեց նորից:
    Դիտվել է 838 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354