«Ժամանակակից պիեսի դպրոցը» և «Schauspielhaus»-ը կբեմադրեն «Աշխարհի վերջը»09.03.2013
Մոսկվայի «Ժամանակակից պիեսի դպրոց» թատրոնը և Վիենայի «Schauspielhaus»-ը իրականացնում են համատեղ ստեղծագործական նախագիծ: Այս գործը սկսվել է դեռ մեկ տարի առաջ, երբ թատերական համագործակցության գաղափարը ստացավ Ռուսաստանի և Ավստրիայի մշակույթի նախարարությունների հավանությունը:
2013թ. մարտին մոսկվացի դերասանները մեկնեցին Վիենա: Նրանք այնտեղ ներկայացրին երկու ներկայացում՝ Եվգենի Գրեշկովցի «Տուն» և «Քաղաք» պիեսների հիման վրա: Անցյալ հանգստյան օրերին «Schauspielhaus» թատրոնը ժամանեց Մոսկվա Սառա Քեյնի և Իվան Վիրիպաևի «Ծարավ», «Պատրանքներ» և «Կարաոկե-բոքս» ներկայացումներով:
«Ժամանակակից պիեսի դպոց»-ի գեղարվեստական ղեկավար Իոսիֆ Ռեյխելգաուզը նշել է, որ իր խումբը բավականին մեծ ակտիվությամբ է ամբողջ աշխարհով մեկ մեկնում հյուրախաղերի, սակայն հենց ավստրիացիների հետ է իր թատրոնի համար ձևավորվել ջերմ ստեղծագործական կապի հնարավորություն:
«Schauspielhaus» պետական թատրոնի շենքը գտնվում է Վիենայի կենտրոնում և հյուրախաղերի ողջ շաբաթվա ընթացքում դահլիճը միշտ լիքն է եղել հանդիսատեսներով: Ավելին, ավելի շատ հանդիսատեսներ պարզապես չեն կարողացել ներկա լինել ներկայացումներին:
Այժմ սկսվում է համատեղ նախագծի երկրորդ փուլը: «Մենք միասին մտմտում ենք նոր ներկայացման մասին,- հայտնեց Իոսիֆ Ռեյխելգաուզը:- Երկու թատրոններն էլ գերադասում են խաղացանկում ունենալ ժամանակակից պիեսներ, այնպես որ մենք շատ ընդհանրություններ ունենք:
Ավստրիացիներն ապագա պիեսի համար հեղինակ են ընտրել Մաքսիմ Կուրոչկինին: Այդ թատերգության աշխատանքային վերնագիրն է «Աշխարհի վերջը»: Թեման նույնպես ավստրիացիների առաջարկությունն է: Պիեսը դրամատուրգ Յուրի Զոյֆերի վավերագրական պատմությունն է, ում ընտանիքը 20-րդ դարի սկսզբներին Խարկովից տեղափոխվեց Ավստրիա, որպեսզի խուսափի Ռուսաստանը հեղեղած հրեական ջարդերից: 27 տարեկան հասակում Յուրի Զոյֆերը, որ արդեն հայտնի էր որպես դրամատուրգ (նա գրում էր Բրեխտի ոգով պիեսներ, որոնցից առավել հայտնին կոչվում էր «Աշխարհի վերջը»), դարձավ ֆաշիզմի հերթական զոհերից մեկը և զոհվեց Դախաուի համակենտրոնացման ճամբարում:
Պիեսի հիմնական գաղափարը փախուստն է իրականությունից, քաղաքացիական ակտիվ դիրքորոշումից հրաժարումը, ժամանակակից աշխարհի վրա իրականի փոխարեն գեղարվեստական պատրանքներով լեցուն հայացքով նայելը, որն ի վերջո տանում է անխուսափելի մահվան:
Պիեսը կբեմադրի Իոսիֆ Ռեյխելգաուզը: Դերասանական կազմը կլինի խառը՝ ռուս և ավստրիացի դերասաններ (յուրաքնչյուր կողմից 3-ական հոգի): Կա գաղափար, որպեսզի խաղն ընթանա միաժամանակ երկու լեզվով: Ներկայացման առաջին բեմելը տեղի կունենա Մոսկվայում՝ 2014թ.-ի մայիսին, իսկ Վիենայում նույն տարվա հոկտեմբերին, հաղորդում է «teatral-online.ru»-ն: