Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դահլիճից բեմ են նետել պարգևանշանի ինչ-որ ծաղրանմանություն

11.06.2014

Երեքշաբթի օրը Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոնում (МХТ-ում) կայացած «Ցանկության Տրամվայ» պրեմիերայի ավարտին, երբ դերասանները դուրս են եկել հանդիասասրահի ու նրա ծափողջյունների առջև խոնարհման, դահլիճից բեմ են նետել պարգևանշանի ինչ-որ ծաղրանմանություն, որը ներկայացրել է կոլորադյան բզեզներով նկարազարդված կանաչ ժապավենով «Լուդանդոնի համար» մակագրությամբ պլաստմասե շքանշան և պլաստմասե մի ատրճանակ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով ռուսական մի շարք լրատվամիջոցների:

Պարզվել է, որ դա «Մայդան առանց սահմանների» շարժման անդամ, թատրոնի հանդիսատես Եկատերինա Մալդոնի կողմից նախաձեռնված հակապատերազմական ցույց է և ուղղված է դերասան Միխայիլ Պորեչենկովին: Ցուցարարը նույնիսկ հասցրել է մի երկու խոսք փոխանակել դերասանի հետ, հաղորդել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը:

Նշվում է, որ դահլիճում գտնվող հանդիսականներից ոմանք իրենց համակրանքն են արտահայտել ակցիայի կազմակերպիչի նկատմամբ, իսկ ոմանք էլ, ընդհակառակը, այդ արարքին արձագանքել են թշնաբար:

Ռադիոկայանը նաև տեղեկացնում է, որ հանդիսատեսն այդ արարքից հետո չի ձերբակալվել:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի վերջերին Միխայիլ Պորեչենկովը այցելել է Դոնեցկ և այնտեղի օդանավակայանում կրակել գնդացրով: Դերասանը պնդում է, որ ինքը կրակել է դատարկ փամփուշտներով, սակայն Ուկրաինայի ՆԳՆ-ն նրան մեղադրում է ուկրաինացի զինվորականների դիրքերի վրա կրակելու մեջ:


    Դիտվել է 1401 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130