Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կարաոկեի, ճանապարհային խցանումների և նավթի բարձր գների ժամանակների տղամարդիկ

11.20.2014


Մոսկվայի «Կվարտետ Ի» թատրոնը երկու օր հետո իր հանդիսատեսին կներկայացնի «Կարաոկեի, ճանապարհային խցանումների և նավթի բարձր գների ժամանակների միջին տարիքի տղամարդկանց նամակները և երգերը» ներկայացման հատուկ թողարկումը: Այդ մասին «aif.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Այդ ներկայացումը «Կվարտետ Ի» թատրոնը պատրաստել է իր վաղեմի բարեկամների՝ Բորիս Գրեբենշչիկովի, «Չայֆ» համույթի, Անդրեյ Մակարևիչի և «Նեսշչաստնիյ Սլուչայ» համույթի հետ միասին:

Նոր ներկայացման մեջ դերասանները զրուցելով հանդիսատեսների հետ, բեմից կկարդան նամակներ՝ հասցեագրված ամենատարբեր մարդկանց: «Նամակների հասցեատերերից ոմանք ապրում է հիմա, ինչ-որ մեկն արդեն չկա, իսկ ինչ-որ մեկին էլ դերասանները հորինել են ընդհանրապես: Այդ նամակները մերձեցնում են դերասաններին ու հանդիսատեսներին, նրանցից գրեթե յուրաքանչյուրը այդ տեքստերում տեսնում է իրեն կամ իր մասին ինչ-որ մի նոր բան է իմանում»,- մամլո հաղորդագրության մեջ գրում է թատրոնի մամլո ծառայությունը:
Ներկայացման պրեմիերան կկայանա նոյեմբերի 22-ին և 23-ն «Կրոկուս Սիթի Հոլլում:
    Դիտվել է 799 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134