Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Միխայլովյան թատրոնի Մեծ մրցանակն» այս տարի նվիրվել է Ջորջ Բալանչինի հիշատակին

12.01.2014

«Միխայլովյան թատրոնի Մեծ մրցանակն» այս տարի նվիրվել է նշանավոր խորեգրաֆ Ջորջ Բալանչինի ( Բալանչիվաձեի) ծննդյան 110-ամյակին; Այդ մասին հաղորդում է ««taglur.am»-ը»՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Հաշվի առնելով միջոցառման ձոնման ձևաչափը մրցույթ-ստուգատեսը փոխարինվել է Սանկտ-Պետերբուրգի ռուսական բալետի Վագանկովի անվան ակադեմիայի սաների կատարմամբ ներկայացման ցուցադրության:

Ռուսաստանի ավագագույն պարի դպրոցը ստացել է իրավունք բեմադրելու «Ռայմոնդի վարիացիները», որոնք Բալանչինը ներկայացրել է Ալեքսանդր Գլազունովի բալետի երաժշտությամբ:

Բալետմայստերի Նյու-Յորքի հիմնադրամի ներկայացուցիչները հաճելիորեն զարմացել են Վագանկովյան ակադեմիայի սաների պատրաստվածության աստիճանից և ընդառաջել են այս նախագիծը նախաձեռնողներին:

Վարիացիաների պրեմիերան կայացել է հեռավոր 1961 թ.-ին՝ «New York City Ballet»-ի բեմում, իսկ մեկ տարի անց ամերիկացի արտիստները այն հյուրախաղերով ներկայացրել են ԽՍՀՄ-ում: Եվ ահա, բալետը օրերս կրկին ցուցադրվել է Պետերբուրգում՝ Միխայլովյան թատրոնում:
    Դիտվել է 776 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192