Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բացվել ցուցահանդես՝ նվիրված խորհրդային նշանավոր դրամատուրգի 100 ամյակին

09.04.2013

Օգոստոսի 21-ին լրացավ խորհրդային նշանավոր դրամատուրգ Վիկտոր Ռոզովի ծննդյան 100-ամյակը: Այդ առթիվ Սեպտեմբերի 3-ին Մոսկվայի գեղարվեստական թատրոնի (МХТ) Կանաչ ֆոյեում բացվեց «Վիկտոր Ռոզով: Դրամատուրգ» ցուցահանդեսը:

Ցուցադրանքում տեղ են գտել МХТ – ի, Ռուսական ակադեմիական երիտասարդական թատրոնի (РАМТ), «Սովրեմենիկ» թատրոնի, Օ. Տաբակովի ղեկավարությամբ գործող թատրոնի, Գորկու անվան Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի, և Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիայի արխիվային լուսանկարներ, մանրակերտեր, ծրագրեր, ազդագրեր և հագուստների էսքիզներ:

Հանդիսատեսներին է ներկայացված նաև 1966 թ.-ին «Սովրեմենիկ» թատրոնի բեմադրած «Սովորական պատմություն» ներկայացման հերոսների խորաքանդակների շարքը, որը տրամադրվել է քանդակագործ Ն.Ն. Բագդանովայի արխիվը:

Ցուցանմուշների մեջ ներկայացված են նաև գրողի գրքերը, ձեռագրերը և անձնական իրերը, որոնք ընտանեկան արխիվից տրամադրել են Ռոզովները և Սկորիկովները:

Ցուցահանդեսը կազմակերպել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի (МХАТ) թանգարանը:
    Դիտվել է 3428 անգամ
    12345678910111213141516171819202122232425262728293031323334353637383940414243444546474849505152535455565758