Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կմեկնարկի կույր և խուլ մարդկանց ստեղծագործական միջավայրին ինտեգրելու նախագիծ

12.12.2014

Դերասաններ Ինգիբորա Դապկունայտեն և Եվգենի Միրոնովը վաղը՝ կներկայացնեն նոր սոցիալ-մշակութային նախագիծ կույր և խուլ մարդկանց ստեղծագործական միջավայրին ինտեգրելու վերաբերյալ: Ըստ նախագծի այդպիսի մարդիկ կմասնակցեն ներկայացումներում, սոցիալ-մշակութային ինտեգրման լաբորատորիա ստեղծելու գործընթացում, վավերագրական ֆիլմի նկարահանումներում, կույրերի կյանքը ներկայացնող լուսանկարչական ցուցահանդեսի կազմակերպման մեջ: Այդ մասին «РИА Новости«-ի հաղորդագրությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Նախագծի համար մեկնակետ է հանդիսանում Ռուսլան Մալիկովի «Հասանելիները» ներկայացումը, որի բեմականացմանն Ինգիբորա Դապկունայտեի և Եգոր Բերոևի հետ մասնակցում են 4 կույր կամ խուլ դերասաններ: Պրեմիերան կկայանա Մոսկվայի Ազգությունների թատրոնում՝ 2015թ.-ի մարտին:

Սոցիալ-մշակութային ադապտացման «Հասանելիները» նախագիծը կազմակերպվել է նման սահմանափկումներ ունեցող մարդկանց ստեղծագործական հնարավորությունները բացահայտելու նպատակով, նրանց մեջ զարգացնելու աշխարհի ամբոջականության ձևավորման պատկերացումը՝ դերասանների, խորեոգրաֆների, հոգեբանների օժանդակությամբ:

Նախագծի շրջանակներում, բաց հարթակում կանցկացվեն պսիխոթրենինգներ, տարածության տեսության վերաբերյալ պարապմունքներ, վարպետաց դասեր՝ մշակութային գործիչների, այդ թվում նաև Ռուսաստանի սոցիալական պետական ինստիտուտի և մի շարք այլ բուհերի կամավոր ուսանողների մասնակցությամբ:

Այնուհետև նախատեսվում է եկող տարվանից այդ փորձը փոխանցել նաև երկրի տարածաշրջաններ:
    Դիտվել է 717 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187