Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Շչելկունչիկ»-ն այսուհետ միայն բալետ չի, այլ նաև՝ օպերա

12.22.2014

Չայկովսկու «Շչելկունչիկ» բալետի երաժշտության հիման վրա աշխարհում միակ օպերան բեմադրվոլ է Մոսկվայի «Նոր օպերա» թատրոնում: Ներկայացման պրեմիերան կկայանա դեկտեմբերի 24-ին և կդառնա մեծ կոմպոզիտորի 175 ամյակին նվիրված առաջին մասշտաբային իրադարձությունը: Այդ մասին ներկայացման բեմադրության երաժշտական ղեկավարի տարածած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:

«Վերջապես իրականացավ իմ վաղեմի երազանքը՝ աշխատել այդ երաժշտական նյութի վրա: Նախագիծը հետաքրքիր է գեղեցիկ, հեքիաթային տեքստով, այն բանով, որ նախկինում անխոս, մանկությունից լավ ծանոթ կերպարները հանկարծ սկսում են խոսել՝ դիմելով հանդիսատեսներին»,- ասել է Յուրովսկին: նա նաև նշել է, որ «պրեմիերայի նախապատրաստությունն ընթանում է հաջող»:

Բալետի պարտիտուրայով օպերա ստեղծելու գաղափարի հեղինակներից մեկը խորեոգրաֆ, բեմադրող-ռեժիսոր Ալլա Սիգալովան է, ում այդ գաղափարն իրականացնելու համար, պաշտպանել է նաև հագուստների նկարիչ, լիբրետոյի համահեղինակ Պավել Կալևիչը: Նրանք լիբրետոյի տեքստը գրելու համար հրավիրել են բանաստեղծ Դեմյան Կուդրյավցևին:

Ներկայացման հեղինակների ասելով, նախագծի պատրաստման գլխավոր կանոններից մեկը եղել է հարգալից մոտեցումը յուրաքանչյուր նոտային: Օպերայի մեջ է մտել Չայկովսկու կողմից բալետի համար ստեղծված ողջ երաժշտությունը:

Ներկայացման մեջ են ընդգրկված «Նոր օպերա» թատրոնի լավագույն մենակատարները՝ Շչելկունչիկի դերում հանդես է գալիս Ալեքսեյ Նեկլյուդովը, Դրոսսելմեյերի դերակատարն է Անդրեյ Բրեուսը:
    Դիտվել է 823 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138