Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ամանորի նախօրեին թատրոնի տոմսերի սպառումն ավելացել է 2,5 անգամ

12.26.2014

Ամանորի նախօրեին Մոսկվայի պատանի հանդիսատեսի մարզային թատրոնում անցյալ տարվա համեմատությամբ տոմսերի սպառումը 2,5 անգամ ավելացել է: Այդ մասին հայտարարել է մշակութային օջախի գեղարվեստական ղեկավար Նոնա Գրիշաևան:

Նա ասել է, որ այսօր խաղացանկում կա 14 ներկայացում, որոնցից 6-ը կապված են նոր տարվա հետ: Բացի այդ աշխատանքներ են ընթանում երկու նոր բեմադրությունների վրա, որոնք հասցեագրված են անչափահասներին: Դրանցից մեկը ըստ Իվան Տուրգենևի «Առաջին սերը» պատմվածքի է, իսկ երկրորդը Նիկոլայ Գոգոլի «Ռևեզոր» կատակերգությունն է: Այդ մասին «Interfax»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Մոսկվայի մարզի պատանի հանդիսատեսի թատրոնը ստեղծվել է 1930 թ.-ին և այն ժամանակ իր տեսակի մեջ եղել է նախկին ԽՍՀՄ-ում միակ շարժական թատրոնը: Գոյության ընթացքում թատրոնը շատ անգամ է փոխել իր անվանումը:

Դերասանուհի և հեռուստահաղորդավար Նոնա Գրիշաևան թատրոնի ղեկավարությունը ստանձնել է 2014թ.-ի հունիսից:

Հայտնվում է, որ շուտով նրա ղեկավարած այդ հաստատությունը կկոչվի պատանի հանդիսատեսի նահանգային թատրոն: Այժմ թատրոնը տեղաբաշխված է Ցարիցինոյում՝ Մոսկվայի մոտ:
    Դիտվել է 754 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134