Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Իր նախկին տարածքից վտարված թատրոնը գտել է նոր շենք

12.29.2014

Մոսկվայի վավերագրական պեսի ոչ պետական «Տեատր.Դոկ» թատրոն, որը քաղաքապետարանի պահանջով ստիպված հեռացել է իր նախկին վարձակալած տարածքից, գտել է նոր շենք: Այդ մասին «teatral-online.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Նոր շենքը Սավիններ-Զակրևսկիներ հնամենի կալվածքի օժանդակ շինություններն են, որոնք գտնվում են «Բաումանսկայա» և «Կրասնիե վարոտա» մետրոյի կայարանների միջնահատվածում:

Այս շինությունները 1777 թ.-ի կառույցներ են, իր ֆեյսբուքյան էջում նշել է «Տեատր.Դոկ»-ի տնօրեն Ելենա Գրեմինան և ավելացրել, որ այդ շենքերում եղած այն ամենը ինչ պատմական արժեք է ունեցել, ոչնչացված է, մնացել են միայն պատերն ու ճակատամասը: Նա նաև սոցիալական ցանցի իր էջով տեղեկացրել է, որ ամենայն հավանականությամբ, նոր վայրում իրենց թատրոնի պաշտոնական բացումը կկայանա փետրվարին:

Ի դեպ, նոր տանիք գտնելու հարցում թատրոնին օգնել են նրա հանդիսատեսները:
    Դիտվել է 1322 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146