Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ուկրաինական ֆիլմի ցուցադրությունը տապալվել է դահլիճում ռումբ լինելու պատրվակով

12.31.2014


Մոսկվայի «Տեատր.Դոկ» վավերագրական պիեսի թատրոնում, իբր թե տեղադրված ռումբի պատճառով, որի մասին անհայտ անձը հեռախոսազանգով տեղեկացրել է իրավապահ մարմիններին, ձախողվել է Ուկրաինայի դեպքերի մասին պատմող ուկրաինական արտադրության կինոնկարի ցուցադրությունը: Այդ մասին թատրոնի տնօրեն Ելենա Գրեմինայի տեղեկատվությունը հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «Interfax»-ին:

«Ուկրաինական «Ավելի ուժեղ, քան զենքը» վավերագրական կինոնկարի ցուցադրության ժամանակ դահլիճ ներխուժեցին իրավապահ մարմինների ներկայացուցիչները և հայտարարեցին, որ իրենք հեռախոսազանգ են ստացել մեր մոտ տեղադրված ռումբի մասին ու բոլոր հանդիսատեսներին տարհանեցին»,- ասել է Գրեմինան:

Ուկրաինական «Ավելի ուժեղ, քան զենքը» վավերագրական կինոնկարը պատմում է, թե ինչ է տեղի ունեցել Կիևի Մայդանի հրապարակում և ինչպիսի այլ քաղաքական իրադարձություններ են կատարվել այդ երկրում:

Այս ֆիլմի ցուցադրությունը «Տեատր.Դոկ» թատրոնի Տրյոխպրուդնու փակուղում գտնվող հին շենքում կազմակերպված վերջին միջոցառումներից էր: Դրանից հետո թատրոնը պիտի տեղափոխվեր նոր շենք:

Գրեմինայի ասելով այս կինոնկարի ցուցադրության հարցով իրենց մոտ են ժամանել նաև ՌԴ Մշակույթի նախարարության ներկայացուցիչները և պահանջել բացատրություն: «Վաղը ես բոլոր փաստաթղթերով պիտի գնամ Մշակույթի նախարարությոուն և բացատրեմ, թե ինչու էինք մենք օտարերկրյա ֆիլմ ցուցադրում՝ չունենալով վարձույթի վկայական: Թեև օրենքով մենք այդ իրավունքն ունենք»,- ընդգծել է «Տեատր.Դոկ»-ի տնօրենը:

Այս աշուն թատրոնն արտաքսվել է Տրյոխպրուդնու փակուղում գտնվող բնակելի շենքի նկուղային հարկում վարձակալած տարածքից՝ կապված այն բանի հետ, որ թատրոնը չթույլատրված փոփոխություններ է կատարել իր զբաղեցրած տարածքի հատակագծում:

    Դիտվել է 726 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125