Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բոմարշեն տիկնիկային թատրոնում, որտեղ կան նաև եղջրավորներ, պոչավորներ և փետրավորներ

01.19.2015


2015 թ.-ի հունվարի 24-ին Մոսկվայի Օբռազցովի անվան տիկնիկային թատրոնում կկայանա նոր ներկայացման պրեմիերա: Հանդիսատեսի ուշադրությանը կներկայացվի Բոմարշեի հայտնի «Խելահեղ օր կամ Ֆիգարոյի ամուսնությունը» պիեսի նոր բեմական ընթերցում: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Ասենք, որ ներկայացման պրեմերային ցուցադրությունը թատրոնը նվիրել է մեծ դրամատուրգի՝ Պիեռ Օպոստեն Կարոն դե Բոմարշեի ծննդյան 283 ամյակին, որը լրանում է հենց ներկայացման առաջնախաղի օրը՝ հունվարի 24-ին:

Հետևելով կատակախաղարկումներ կազմակերպելու և հագուստները շուտ-շուտ փոխելու Բոմարշեի սիրած հնարքին, ռեժիսոր Բորիս Կոնստանտինովը բեմադրությունն իրականացրել է որպես հայտնի թատերական գլուխգործոցի ներկայացման առաջին փորձ:

Իսպանացի մեծահարուստ գրանտի ամրոցում իրենց խաղը ներկայացնելու պատվերն ստացած թափառական տիկնիկային թատրոնի դերասանները հայտնի կատակերգության փորձն անելու նպատակով հավաքվել են գյուղական գոմում: Թատերախմբի ղեկավարը դերասաններին է բաժանում նրանց դերակատարման տեքստերը և սկսվում է փորձը՝ իրենց կողմը գրավելով նաև այդ գոմի հիմնական բնակիչների՝ խոշոր ու մանր եղջրավորների, պոչավորների ու փետրավորների ուշադրությունը...

    Դիտվել է 722 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190