Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի հուղարկավորությունը

01.21.2015

Հրաժեշտ անմեղությանը...

Հայոց միացման ղողանջները...

Ներկայի և անցյալի մեր գողգոթաները այսօր կրկին տարալուծվել են միմյանց մեջ: Ժամանակի ընթացքը իր թվացյալ անսասանությամբ հայի ականջին շարունակում է շշնջալ իր հարաբերական լինելու մասին… Արդեն, ծանոթ և ուրեմն ոչ մի նոր բան չասող պատմություն...

Կայարան խուժած ահագնաշունչ գնացքի շառաչով սուրացող սպառնալիքը կրկին և վերստին մեր կառամատույց է նետել եղեռնագործություն, ինչպես միշտ՝ անտրամաբանական, անըմբռնելի և անհավատալի...

Սպանվել է հայի մի ողջ ընտանիք՝ իր տան մեջ, անկողնում, քնած ժամանակ:

Ի՞նչն է այս պարագայում հայի սրտի բալասանը: Հանցագործի բացահայտու՞մը, պատի՞ժը, թե դատաիրավական տիրույթում գտնվող մեկ այլ արարողություն:

Այս դառն իրողության լուծումը առանձին որևէ մակարդակում չի կարող լինել, քանի որ այն ունի ոչ մեկ օրվա, ոչ մեկ շաբաթվա, ոչ մեկ ամսվա,ոչ մեկ տարվա և ոչ մեկ դարի տևականություն:

Այդ լուծումը նաև ոչ մարդկային որակների, ոչ մասնագիտական ունակությունների, ոչ զգացմունքային դրսևորումների, ոչ նույնիսկ զինական հզորության մեջ պիտի փնտրել...

Հայոց հիմնահարցի լուծումը, սեփական պատվի, արժանապատվության, ազատության և հզորության բանալին այնտեղ է, որի գոյությունը գիտի յուրաքանչյուրը, բայց որտեղ, գործնականում, շատ քչերն են ուղղում իրենց պատրաստակամությունը:

Յուրաքանչյուր հայ պետք է ընկալի, որ թաղման տխուր քայլերգն ու զանգերի ղողանջները հնչում են ոչ թե կոնկրետ մեկի, այլ բոլորի համար, ողջ հավաքականության համար՝ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ, ԱՐՑԱԽՈՒՄ և ՍՓՅՈՒՌՔՈՒՄ...

«ԹԱԳԼՈՒՐ»
    Դիտվել է 1952 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354