Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բութոյի լեզուն ռուսական մշակույթին ինտեգրելու փորձը շարունակվում է

01.27.2015

Ռուսաստանում կկայանա թվով 3-րդ «ԱրթԲութո» փառատոնը: Այն կանցկացվի երկու փուլով՝ փետրվարի 14-19-ին՝ Մոսկվայում, իսկ 20-25-ին Նիժնի-Նովգորոդում: Այդ մասին տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով փառատոնի պաշտոնական կայքին:

Այս տարի բութո արվեստի միջազգային կարգի վարպետ, խորեոգրաֆ և պարող Քացուրա Քանը (Ճապոնիա) փառատոն կժամանի իր չինաստանցի գործընկերուհի Դու Յուֆանի հետ: Նրանք ռուսաստանցի պարողների՝ Ալյոնա Ագեևայի «PosleSlov» պլաստիկական պարի թատրոնի դերասանների հետ կբեմադրեն «Oracle and Enigma» պարային ներկայացումը: Փառատոնի շրջանակներում կկազմակերպվեն նաև Բութոյի վարպետաց դասեր:

Բութոն գրավիչ, հատուկ գեղագիտական և փիլիսոփայական հարուստ ենթատեքստով ժամանակակից պարային թատրոնի ուղղություն է:

Փառատոնի հատուկ հյուրն, արվեստի այս տեսակի աշխարհի լավագույն վարպետներից մեկը՝ Քացուրա Քանը սերվում է այս պարի ակունքներից և դասվում է Անքոքու Բութոյի սերնդի առաջին վարետների թվին, համարվում է այդ ուղղության հիմնադիր Թացումի Հուջիաթիիի աշակերտը: Քացուրա Քանը մանկավարժի, խորեոգրաֆի, հետազոտողի և ներկայացնողի իր յուրահատուկ փորձում Բութոյի լեզուն օգտագործում է որպես հատուկ, ճապոնական արվեստ, որը ի վիճակի է բացել այլ ժողովուրդների պարային և թատերական մշակույթը, թափանցել դրանց մեջ և իր շրջապտույտի մեջ ներառել սոցիալ- պատմական իրողությունները:

«ArtButoh Festival 2015» շարունակական փորձ է ճապոնական արվեստի Բութո յուրահատուկ ուղղությունը ինտեգրելու ռուսական մշակույթ: Այս անգամ փառատոնը կմիավորի ճապոնական, չինական և ռուսական մշակույթներն ու ավանդույթները՝ պարային գործողություն ստեղծելու միջոցով, որը կբեմադրվի ըստ հունական լեգենդի:
    Դիտվել է 968 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748