Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Այսօր նշում են աշխարհի գործող դերասաններից ամենատարեցի 100-ամյակը

02.10.2015


Այսօր Ռուսական բանակի Կենտրոնական ակադեմիական թատրոնը և Ռուսաստանի ողջ թատերասեր հասարուկությունը նշում են այդ մշակութային հաստատության ամենաավագ և բազմամյա վաստակ ունեցող դերասանի՝ Վլադիմիր Զելդինի ծննդյան 100 ամյակը: Մեկ դարը բոլորած և այսօր էլ ակտիվ ստեղծագործական կյանքով ապրող, ոչ միայն հայրենի բեմում, այլև աշխարհի տարբեր երկրներում հյուրախաղերով հանդես եկող արտիստի այս նշանակալից հոբելյանը նաև առանց վարանելու կարելի է դասել համաշխարհային իրադարձությունների շարքում, քանի որ Վլադիմիր Զելդինին դեռ մի քանի տարի առաջ ռեկորդների Գինեսի Գիրքն ընդունել և նշել է որպես գործող դերասաններից ամենավագը:

Ըստ ամենայնի, առաջնության դափնին նա չի պատրաստվում որևէ մեկին զիջել: Դա երևում է նաև այն բանից, որ բոլոր ծանոթներին, ում բախտ է վիճակվում որևէ հոբելյանի առիթով հյուրընկալելու նաև Զելդինին, նրանից անպայման ստանում է ամենասպասված նվերներից մեկն արտիստի կատարմամբ՝ հայտնի երգը «Դոն Կիխոտ» ներկայացումից, որն ավարտվում է հետևյալ տողերով. «Եվ ապրել մինչև ժամանակների վերջը...»:
    Դիտվել է 710 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144