Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դերասանը հեռացել է թատրոնից՝ հիշողության կորստի պատճառով

02.10.2015


Դերասան Մայքլ Հէմբոն, ով ավելի շատ հայտնի է Հարրի Փոթերի մասին նկարահանված 6 ֆիլմերից, որպես պրոֆեսոր Դամբլդորի դերակատար, խոստովանել է, որ տառապում է կարճաժամկետ հիշողության կորստից, որի պատճառով ստիպված հրաժարվում է թատերական գործունեությունից: Այդ մասին «The Sunday Times» տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «lenta.ru»-ին:

«Սարսափելի է դա խոստովանել, բայց ես այլևս չեմ կարող: Անցնում է հավերժություն, որպեսզի կարողանամ հիշել տեքստից թեկուզ մեկ տող: Դա ինձ շատ է վախեցնում»,- ասել է Հէմբոն:

74-ամյա դերասանի ասելով, ինքը փորձել է գտնել ելք, օրինակ, օգտվել հուշարարի ծառայություններից, ով ռադիոկապով կարդում է ռեպլիկները, սակայն, դա նրան չի գոհացրել: «Մեկ ժամ անց ես հասկացա, որ դա տարբերակ չի: Ինչպե՞ս կարելի է ազատ լինել և բեմի հետ օրգանապես շաղկապված, երբ դու մշտապես սպասում ես հուշարարի հաջորդ ռեպլիկին»,-նշել է նա:

Արտիստը, սրա հետ մեկտեղ, մտադիր է շարունակել աշխատանքները կինոյում: 2015 թ.-ին նա կհայտնվի էկարաններին՝ ըստ Ջոան Ռոլինգի «Պատահական թափուր տեղ» վեպի «HBO» ընկերությունում նկարահանվող մինի սերիալում, իսկ 2016 թ.-ին նա հանդես կգա «Հայրիկի բանակը» իրավիճակային սերիալի լիամետրաժ տարբերակում:
2009 թ.-ին Հէմբոն Լոնդոնի Ազգային թատրոնում երկու անգամ ստիպված է եղել ընդհատել փորձերը և դիմել բուժհաստատություն՝ հիշողության կորստի ախտանշանների պատճառով:
    Դիտվել է 815 անգամ
    12345678910111213141516171819202122232425262728293031323334353637383940414243444546474849505152535455565758