Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոն հաճախողների թիվն ավելացել է 7 մլն մարդով

02.10.2015

Ռուսաստանում թատրոն հաճախողների թիվը 2014 թ.-ին ավելացել է 7 մլն մարդով: Այդ մասին հայտարարել է երկրի փոխվարչապետ Օլգա Գոլոդեցը: Նա նաև նշել է, որ այդպիսի թռիչք նախկինում երբևէ չի եղել: Գոլոդեցը նաև ընդգծել է, որ նման ցուցանիշ է արձանագրվել այն բանի շնորհիվ, որ երկրի «հայտնի կոլեկտիվները գնացել են տարածաշրջաններ»:

Բացի այդ ¼-ով ավելացել է կազմակերպված ցուցահանդեսների թիվը: «Բոլոր այս բառերը և թվերը թվում են այսպիսի մաքուր քանակային չափման միավորներ, սակայն դրանց ետևին կանգնած է մարդկանց վերաբերմունքը մշակույթի նկատմամբ, նրա մեջ Ռուսաստանի մեծաթիվ քաղաքացիների ընդգրկման հանգամանքը»,- ասել է փոխվարչապետը և ընդգծել, որ այստեղ հատկապես կարևոր է կրտսեր սերնդի ներգրավումը մշակութային միջավայրի մեջ:

Գոլոդեցը նաև նշել է, որ մշակույթի տարին ավարտում են հսկայական ձեռքբերմամբ՝ այսուհետ դաշնային նշանակության թանգարաններ այցելությունները դպրոցահասակ և ավելի փոքր երեխաների համար լինելու է անվճար:
    Դիտվել է 872 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145<