Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մինչև այսօր այդ պիեսը բեմադրելն արգելվում էր

03.02.2015


Մոսկվայի «Թատերական արվեսի ստուդիա»-ն նշում է իր հիմնադրման 10-ամյակը: Այդ առթիվ թատրոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Ժենովաչը բեմադրել է և նախօրեին հանդիսատեսին ներկայացրեց Նիկոլայ Էրդմանի «Ինքնասպանը» պիեսը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը հղում անելով «РИА Новости»-ին:

«Թատերական արվեսի ստուդիա»-ն հիմնականում իր խաղացանկում ընդգրկում է այնպիսի բեմադրություններ, որոնք, որպես օրինաչափություն քիչ են հայտնի կամ էլ երբևէ չեն բեմադրվել:

Էրդմանի պիեսը, որի պրեմիերան կայացավ մարտի մեկին, հեղինակը գրել է 1928 թ.-ին: Սակայն, դրամատուրգի կյանքի օրոք այն չի հրատարակվել և չի բեմադրվել, թեև այդ գործի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է եղել: Ստանիսլավսկին, օրինակ, «Ինքնասպանը» պիեսի հեղինակին համեմատում էր Գոգոլի հետ, իսկ Մեյերհոլդի համար նա ուղղակի «ռուսական Մոլիեր»-ն էր: Բայց պետք է նշել, որ մինչև խրուշչովյան հալոցքի տարիները, և անգամ դրանից հետո էլ այդ պիեսի բեմադրությունները Երկիծանքի, Վախթանգովի անվան թատրոններում և Տագանկայում փորձ արվեց բեմադրել, սակայն՝ արգելվեցին:

«Ինքնասպանը» փոքր մարդու, անհաջողակ Սեմյոն Պոդսեկալնիկովի պատմությունն է: Կյանքը նրան նետում է անհավանական վիճակների մեջ և դա այնքան խոր հոգեբանական հետևանքներ է ունենում, որ հերոսը նույնիսկ մտածում է վերջակետ դնել այդպիսի կյանքին: Հարևանները ցանկանում են նրա այդ վիճակից օգտվել: Իսկ հետո ի հայտ են գալիս տարբեր կատակերգական և ողբերգական իրավիճակներ: Բայց արդյունքում բոլորը գալիս են այն մտքին, որ այնուամենայնիվ մարդկային կյանքն ամենաթանկ արժեքն է:

«Թատերական արվեսի ստուդիա»-ն ծնվել է 2005թ.-ին, Մոսկվայում, հունիս ամսին: Մոսկովյան թատերական հարուստ աշխարհի համար այդ տարին նշանավորվեց հենց այս հաստատության ի հայտ գալով: Այն անմիջապես գրավեց հանդիսատեսի և մասնագետների ուշադրությունը: Այսօր թատրոնը Ռուսաստանի գլխավոր թատերական մրցանակաբաշխության՝ «Ոսկե դիմակի» 7-ակի դափնեկիր է: Հաջողությամբ հանդես է գալիս նաև արտասահմանյան երկրներում:

2008թ.-ից այս թատրոնը իր տունն ունեցավ Ստանիսլավսկու փողոցում: Այդ «տունը» ոսկու արդյունաբերական գործարանի նախկին շենքն է, որը 19-րդ դարում հայտնի Ալեքսեևների առևտրական տան սեփականությունն էր: Հենց այդ ընտանիքից է սերվում նաև ռուսական թատրոնի մեծ բարեփոխիչը՝ Կոնստանտին Ստանիսլավսկին, ով էլ 1904 թ.-ին դառնալով այդ գործարանի ղեկավարը՝ նրա տարածքում բացեց թատրոն և սկսեց ներկայացումներ բեմադրել բանվորների համար:
Այժմ բեմարվեստի մեծ բարեփոխիչի ավանդներով օծված նակին ոսկու գործարանը կրկին իր կողմն է ձգում թատերասերներին, որտեղ իր յուրահատուկ գործունեությունն է իրականացնում, այսօր արդեն 10 տարեկան, «Թատերական արվեսի ստուդիա»-ն:
    Դիտվել է 716 անգամ