Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Տաբակովը կոչ է արել վերջ տալ հարձակումները ռեժիսորի և թատրոնի նկատմամբ

03.05.2015

Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոնի (МХТ-ի) գեղարվեստական ղեկավար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օլեգ Տաբակովը թատրոնի պաշտոնական կայքում բաց նամակով հանդես է եկել Նովոսիբիրսկի օպերայի և բալետի թատրոնում Ռիխարդ Վագների «Թանհեյզեր» օպերայի աղմկահարույց բեմադրության ռեժիսոր Տիմոֆեյ Կուլյաբինի պաշտպանությամբ:

Հիշեցնենք, որ Կուլյաբինի դեմ իրավապահ մարմինների կողմից քննություն է իրականացվում՝ կապված այդ ներկայացման մեջ Հիսուս Քրիստոսի կերպարի և քրիստոնեական որոշ խորհրդանշանների կերպավորման հետ: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը:

Նշանավոր թատերական գործիչը խոստովանել է, որ շատերի, այդ թվում նաև բեմադրության հարցով դատախազություն դիմած մարդկանց պես ինքն էլ օպերան չի դիտել, սակայն, ինչպես նշել է նա, միայն այն փաստը, որ քրեական գործ է հարուցվել կապված գեղարվեստական ստեղծագործության հետ, «որքան էլ այն վիճահարույց և միանշանակ չլինի», իր մեջ չի կարող տագնապ չառաջացնել»:

«Լև Տոլստոյի մոտ կա հոյակապ մի արտահայտություն,- ասել է Տաբակովը,- «Մոլորության էներգիա»: Արվեստագետը մոլորության իրավունք ունի: Այդ մոլորության մեջ իմաստի փնտրտուք կա, հոգու պայքարի դրսևորում, դրա մեջ կա կյանքի էներգիա: Չի կարելի արվեստին հարվածել ձեռքերով: Չի կարելի ներկայացումներին, գրքերին, նկարներին, երաժշտությանը սպառնալ քրեական հոդվածներով: Այստեղից մինչև խարույկի վրա գրքեր վառելը մեկ քայլ է»:

Տաբակովը կոչ է արել վերջ տալ հարձակումները ռեժիսորի և թատրոնի նկատմամբ, չճոճել քրեական օրենցգիրքը, այլ խոսել և հիշել, որ «ի սկզբանե բանն էր» և ոչ թե բռունցքը:
    Դիտվել է 734 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186