Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մտադիր են դիմել ԱՊՀ անդամ երկրների թատրոններին

03.05.2015


Բիշքեքի Չոլպոնբեկ Բազարբաևի անվան խորեոգրաֆիական ուսումնարանում բացվել է Ղրղզստանի բալետի առաջին թանգարանը: Այդ մասին «Ռոսիյսկայա գազետա» պարբերականի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Ցուցադրանքում ներկայացվում է այդ երկրում դասական պարի ծագման պատմությունը, բեմական հանդերձանք, դեկորացիաներ: Եզակի արխիվային լուսանկարները ներկայացնում են ղրղզ առաջին պարուհի Ջումակալիյ Արսըգուլիևային, ում ստեղծագործական կյանքը ընդհատեց անբուժելի հիվանդությունը: Այստեղ կարելի է ծանոթանալ նաև բալետի հայտնի պարուհի Բյուբյուսարա Բեյշենալիևայի Ղրղզստանի օպերայի և բալետի թատրոնում առաջին բեմելի մասին: Թանգարանի կազմակերպիչները գտել են անգամ նրա պարային կոշիկները:

Թանգարանում զգալի տեղ է զբաղեցնում ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Չոլպոբեկ Բազարբաևին հատկացված ցուցադրանքը: Արտիստին, որի անունն է կրում խորեոգրաֆիայի ուսումնարանը, այցելուները կարող են ծանոթանալ կամ վերհիշել արխիվային լուսանկարների հարուստ հավաքածոյով, երկրպագուների կողմից նրան հասցեագրված նամակներով, տարբեր երկրների ղեկավարների և դիվանագետների նվիրաբերած ընծաներով:

Թանգարանում ներկայացվում են նաև ղրղզական բեմում այսօր գործող շատ վարպետներ՝ Մարինա Լաստոչկինան, ում մասին ասում են, որ ոչ թե պարում, այլ սավառնում է օդում, Կուվանչիբեկ Սիդիկովան, Դոկտուրբեկ Բեյսեևը և այլ հայտնի դերասաններ:

Ուսումնարանի աշխատակիցների ասելով, ցուցանմուշները հավաքելու համար իրենցից պահանջվել է 2 տարի:

«Թանգարանը ուսումնարանում բացելու որոշումը մենք հատուկ նպատակով ենք կայացրել: Նրանք, ովքեր որոշել են նվիրվել դասական պարին, պետք է իմանան, որ բալետը ծանրագույն աշխատանք է: Այդ իսկ պատճառով մենք չենք ցանկանում, որպեսզի մեր երեխաները այդ հարցում ընկնեն երևակայության գիրկը»,- ասել է կրթօջախի գեղարվեստական ղեկավար Այգուլ Մուրատալիևան:

Թանգարանի կազմակերպիչները մտադիր են դիմել ԱՊՀ անդամ երկրների թատրոններին՝ խնդրելով հավաքել և իրենց տրամադրել պատմական նյութեր՝ իրենց ցուցադրանքը համալրելու համար
    Դիտվել է 707 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125