Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մ. Ռոզովսկի. «Աստծոն փնտրել, նշանակում է փնտրել հարմոնիան»

03.07.2015

Ռուսաստանում ժամանակակից արվեստի ստեղծագործությունները շատ բաներում կորցրել են այն, ինչը միշտ բնորոշ է եղել ռուսական մշակույթին՝ կարեկցությունը, ինչը ավելի հաճախ հիմա դրսևորվում է ինչ-որ անձնական շահի և «փառամոլությանը հագուրդ տալու» մեջ: «Նիկիտյան դարբասների մոտ» թատրոնի գեղարվեստական ղեկավար, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Մարկ Ռոզովսկու խոսքերն է փոխանցում «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА Новости»-ին:

Պարզաբանելով իր դիրքորոշումը, ռեժիսորն ասել է. «Մարդկային կարեկցության, ուրիշի ցավն ընկալելու ռուսական մշակույթի հիմքը կորել է, գործընթացի մեջ է մտել համատարած «ձևամոլությունը», չկա կենտրոնացում սեփական անձի, մերձավորի, կենսական հիմնախնդրի նկատմամբ, բայց կա ինքնաստեղծում, որը նյութականանում է հրեշավոր ինքնահաստատման, փառամոլության բավարարման, հանուն փողի և մեզ հնարամտությամբ գայթակղող այլ հնարածին միջոցների օգնությամբ»,- ասել է ռեժիսորը և ընդգծել. « Ցավ չկա, կարեկցանք, չկա, ուրիշի ցավն զգալու կարողություն չկա»:

Նշելով ժամանակակից ռուսական մշակույթում առաջացած «դատարկաբանությունը» Ռոզովսկին ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ «երբ մշակույթի հիմքերը քանդվում են, ապա ծնվում է պարզունակ արմատականությունը»: Դրա հետ միասին, նրա խոսքերով. «Մարդիիկ հայտնվում են ապակողմնորոշման մեջ և չեն կարողանում տարբերակել, թե ո՞րն է չարը և ո՞րն է բարին, թե ի՞նչն է որ կարելի է և ի՞նչը՝ ոչ»

Մարկ Ռոզովսկին մշակույթի վերածնունդը համարում է ամենաարդյունավետ միջոցը ահաբեկչության և կռվարարության դեմ պայքարելու հարցում: «Ինձ ցնցել է այսպիսի փաստը. թաքնվելով ստորգետնյա թաքստոցում, այն բանից առաջ, երբ նրան կբռնեն, Սադամ Հուսեյնը կարդալիս է եղել «Ոճիր և պատիժը»: Ես կարծում եմ, նա շատ ուշ է սկսել ընթերցել Դոստոևսկի, սակայն այս փաստը զարմանալի է»,-ասել է ռեժիսորը:

«Աստծոն փնտրել, նշանակում է փնտրել հարմոնիան: Եվ եթե դու նրան ուղղորդում ես բեմահարթակում, գրականության մեջ, ընդհանրապես, մշակույթում, ապա դրանով լիցքավորում ես ինքդ քեզ և լիցքավորում ես հանդիսատեսին»,- նշել է «Նիկիտյան դարբասների մոտ» թատրոնի գեղարվեստական ղեկավարը:
    Դիտվել է 690 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132