Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դատարանն արդարեցրել է օպերայի բեմադրիչին և թատրոնի տնօրենին

03.10.2015


Նովոսիբիրսկի հաշտարար դատարանն արդարեցրել է ռեժիսոր Տիմոֆեյ Կուլյաբինին, ում բեմադրված Ռիխարդ Վագների «Թանհեյզեր» օպերան մեղադրվում էր հավատացյալների զգացմունքները վիրավորելու մեջ: Այդ մասին դատարանի դհլիճից «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

«Վարույթը Կուլյաբին Տիմոֆեյ Ալեքսանդրովիչի հանդեպ կարճել՝ կապված իրավախախտման բացակայության պատճառով»,- հայտարարել է դատավոր Եկատերինա Սորոկինան:

Ավելի վաղ Նովոսիբիրսկի Կենտրոնական շրջանի դատարանը կարճել էր նաև այդ թատրոնի տնօրեն Բորիս Մեզդրիչի նկատմամբ հարուցված գործը: Այս դատավճիռը դատարանի դահլիճում հավաքվածները ընդունել են ծափողջյուններով:

Ռիխարդ Վագների «Թանհեյզեր» օպերան Նովոսիբիրսկի օպերայի և բալետի թատրոնում բեմադրվել է 2014 թ.-ի դեկտեմբերին: Ներկայացման գործողությունները տեղափոխվել են մեր օրեր: Ըստ ռեժիսորի մտահղացման Հիսուս Քրիստոսը դառնում է էրոտիկ ֆիլմի հերոս, իսկ այդ ֆիլմն էլ նկարահանում է է օպերայի գլխավոր հերոսը՝ Թանհեյզերը;

    Դիտվել է 776 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135