Մյուզիքլում կարևոր բաղադրիչներ են դարձել նաև պիրոտեխնիկական միջոցները
Անցած ուրբաթ, ապրիլի 24-ին, Նյու-Յորքի «Broadway Theatre»-ում կայացել է «Doctor Zhivago - a New Musical» ներկայացման պրեմիերան՝ ըստ ռուսաստանցի գրող և բանաստեղծ Բորիս Պաստեռնակի հայտնի «Բժիշկ Ժիվագո» վեպի:
Ներկայացումն իր մեջ է միավորել ամենատարբեր երաժշտական ժանրեր: Այնտեղ հնչում են լիրիկական բալլադներ, ռոմանսներ, հեղափոխական քայլերգեր և ժողովրդական երգեր:
Նշենք, որ ներկայացման դեկորացիաների կարևոր տարրի է վերածվել Մոսկվայի ամպերով խիտ ծածկված երկինքը, որը պատկերվում է բեմի խորքում գտնվող էկրանին: Բացի այդ ներկայացման մեջ տպավորություն ստեղծող կարևոր բաղադրիչներ են դարձել նաև պիրոտեխնիկական միջոցները, որոնք լրացնում է հնչող պայթյունների ու կրակոցների ընդհանուր ձայնային համապատկերը:
Հետաքրքիր է, որ բեմադրության մեջ որոշ արտահայտություններ դերասանները արտաբերում են վեպի բնօրինակ լեզվով («Բարեկամներ», «Մեր կենացը», «Սիրո համար») և, նույնիսկ երգերից մեկի մի հատվածն է կատարվում ռուսերենով: Բացի այդ, բեմում երևում են մինչհեղափոխական ժամանակների ռուսերենի քերականությամբ գրված բոլշևիկյան պաստառներ:
«Բժիշկ Ժիվագո» մյուզիքլը նորություն չի ամերիկյան թատերական բեմահարթակում: 2006 թ.-ին այն ներկայացվել է նաև Կալիֆորնիայի թատրոններից մեկում:
«Բժիշկ Ժիվագո» վեպը Բ. Պաստեռնակը գրել է 1945-1955 թվականներին: Այն առաջին անգամ հրապարակվել է 1957 թ.-ին: Ստեղծագործության համար հեղինակը գրականության ոլորտում արժանացել է Նոբելյան մրցանակի, սակայն ստիպված է եղել հրաժարվել դրանից և միայն մահից հետո հոր վաստակած պատվավոր պարգևը հանձնվել է նրա որդուն՝ Եվգենի Պաստեռնակին: Դա եղել է 1989 թ.-ին: