Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մ. Պլիսեցկայայի աճյունափոշին շաղ կտրվի Ռուսաստանի վրա

Ռուսաստանցի մեծ պարուհի Մայա Պլիսեցկայայի հետ հրաժեշտի արարողությունը կկայանա Գերմանիայում, իսկ նրա աճյունափոշին, մահացածի կտակի համաձայն, շաղ կտրվի Ռուսաստանի վրա: Այդ մասին լրատվամիջոցներին ասել է Մեծ թատրոնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Ուրինը:

Նրա ասելով պարուհու ամուսինը՝ հայտնի կոմպոզիտոր Ռոդիոն Շչեդրինը, իրեն ծանոթացրել է պարուհու կտակի այդ հատվածին, որտեղ խոսք է գնում այդ ծեսը կատարելու մասին: Ըստ Ուրինի, կտակի մեջ այդ մասին վերջին արտահայտությունը գրված է եղել հետևյալ կերպ. « Մեր մարմինները մահվանից հետո վառել, և երբ կգա հեռացման տխուր ժամը մեզնից այն մեկի համար, ով ավելի երկար է ապրել, կամ, մեր միաժամանակյա մահվան դեպքում՝ մեր երկուսի աճյունափոշիները միացնել մի ամբողջության մեջ, և շաղ տալ Ռուսաստանի վրա»:

Ուրինի խոսքերով, Մայա Պլիսեցկայայի հետ հրաժեշտը կկայանա Գերմանիայում՝ միայն հարազատների և ընտանիքին մերձավոր անձանց մասնակցությամբ:

Պլիսեցկայան մահացել է մայիսի 2-ին, սրտի կաթվածից, կյանքի 90-րդ տարում:
    Դիտվել է 725 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194