Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ըստ նշանավոր ռեժիսորի, ծիծաղը պետք է խելքով լինի

Ինչի՞ց է կառուցվում հաջողակ թատրոնը հարցին Մոսկվայի «Լենկոմ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Մարկ Զախարովը պատասխանել է, որ թատրոնում պետք է լինի սրամտություն, որ այնտեղ պետք է լինեն կատակերգական կառուցվածքներ՝ ընդ որում՝ բարձր որակի և, որ մարդիկ անպայման ծիծաղեն:

Բացի այդ, ըստ Զախարովի, « անհրաժեշտ է, որ աղի գնդիկը կոկորդիդ կանգնի և, գուցե, նույնիսկ, աչքերիդ արտասուք հայտնվի»:

Բայց, միևնույնն է, նշում է ռեժիսորը, ավարտին պետք է տեղի ունենա ինչ-որ մի ուրախ բան, որպեսզի մարդիկ չհեռանան ողբերգական պատմության ծանրությունը կրելով իրենց մեջ: Մարկ Զախարովն ընդգծել է, որ ծիծաղելը գաղափար է, ընդ որում պարտադիր, սակայն, միաժամանակ, ծիծաղը պետք է խելքով լինի: «Ծիծաղ և արցունքներ. Սրանք են ռուսական թատրոնի հիմքը»,- ասել է «Լենկոմ» թատրոնի գեղարվեստական ղեկավարը՝ օրերս Մոսկվայի «Էլդար» ակումբում կայացած «Աստեղային երեկոյի» ժամանակ:
    Դիտվել է 767 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138