Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նյու-Յորքի օպերան սնանկության եզրին է

10.01.2013


Նյու-Յորքի օպերան, որը գտնվում է սննկանալու եզրին, համացանցում հայտարարված նվիրատվություններով չի կարողացել հավաքել մեկ մլն դոլար, հաղորդում է «ABC» գործակալությունը:
Սեպտեմբերի 12-ին օպերայի ղեկավարությունը հայտարարել է, որ գործունեությունը շարունակելու համար իրենց անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի վերջը գտնել 7 մլն դոլար, որից հետո քայլեր է ձեռնարկել «Kickstarter.com» կայքի միջոցով անհրաժեշտ միջոցներ հավաքելու համար:

Նյու-Յորքի օպերան հույս ուներ նվիրատվությունների միջոցով հավաքել 1 մլն դոլար, սակայն դա չի հաջողվել` օպերայի հայտարարած հաշվեհամարին փոխանցվել է ընդամենը 301 հազար դոլար` 2018 մարդու կողմից:

Սպասվում է, որ օպերայի ղեկավարությունը իրեն սնանկ կհայտարարի այս շաբաթվա ընթացքում և չեղյալ կհամարի թատերաշրջանի մնացած բոլոր ներկայացումները, հաղորդում է «polit.ru» կայքը:
    Դիտվել է 989 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196