Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Միգրանտների մեջ անպայման կլինեն ահաբեկիչներ

12.09.2015


Փարիզի Բաստիլի օպերայի հանդիսատեսները անհարգալից բղավոցներով են դիմավորել «Ֆաուստի դատապարտումը» ներկայացման ավարտին խոնրհման դուրս եկած լատվիացի հայտնի բեմադրող-ռեժիսոր Ալվիս Հերմանիսին: Այդ անբարյացկամության պատճառը համացանցի օգտատերերի կարծիքով ռեժիսորի բարձրաձայնած անհամաձայնությունն է Գերմանիայի իշխանությունների կողմից իրականացվող միգրացիոն քաղաքականության նկատմամբ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «newsru.com»-ին:

Ըստ գերմանական «welt.de» կայքի Հերմանիսը քաղաքական դրդապատճառներով ցուցադրաբար ազատվել է Համբուրգի «Thalia Theater»-ի աշխատանքից, որտեղ նախապատրաստվում էր բեմադրել «Ռուսաստան: Դոստոևսկի» պիեսը: Իր այդ քայլը նա բացատրել է այն հանգամանքով, որ չի կարող հաշտվել փախստականների նկատմամբ գերմանիայի իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականության էնտուզիազմի հետ:

Նա դատապարտել է փախստականների առջև երկրի սահմանները բացելու Գերմանիայի իշխանությունների մտադրությունը և մեղադրել է Բեռլինին անպատասխանատվության և ողջ Եվրոպայի համար վտանգավոր սպառնալիք ստեղծելու մեջ: Նրա ասելով, միգրանտների մեջ անպայման կլինեն ահաբեկիչներ, քանի որ հնարավոր չի առանձնացնել լավ մարդկանց վատերից:

Թատրոնի տնօրեն Յոհահիմ Լյուքսը ափսոսանք է հայտնել լատվիացի արվեստագետի այս բողոքի կապակցությամբ և նշել, որ այս կերպ բացահայտ է դարձել, թե որքան խորությամբ է ժամանակակից Եվրոպայի երկփեղկվել:

Նշենք, որ թատերաշրջանի սկզբում «Thalia Theater»-ը մտադրվել էր 100 հազար եվրո հավաքել փախստականների համար և խաղացանկ վերադարձնել Էլֆրիդա Էլինեկի «Ենթակա է պաշտպանության» պիեսի հիման վրա պատրաստած բեմադրությունը:

Ավելի ուշ Հերմանիսը հայտարարեց, որ իր խոսքերը ներկայացվել են ենթատեքստից կտրված: Նա բացատրել է, որ աշխատելով Փարիզում, լիովին զգացել է լարված իրավիճակ, իսկ այն փաստը, որ Ֆրանսիայում կոտորած սարքած ահաբեկիչները եղել են Համբուրգից, չեն ավելացրել անվտանգության զգացողությունները: Հերմանիսը պարզաբանել է, որ ինքը, որպես 7 երեխաների հայր, պատրաստ չի աշխատել պոտենցիալ վտանգավոր քաղաքում:
    Դիտվել է 725 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124