Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կբացվի ռադիոթատրոնի թանգարան

12.25.2015


Դեկտեմբերի 28-ին, Մոսկվայում կբացվի ռուսական ռադիոթատրոնի ստուդիա-թանգարանը՝ նվիրված դրամատիկական արվեստի այդ ձևաչափի 90 ամյակին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «radioportal.ru»-ին:

Նոր թանգարանը գործելու է քաղաքի կենտրոնում, գրող և դրամատուրգ Զոյա Չերնիշևայի Բոլշոյ Օվչիննիկովսկի փակուղում գտնվող նախկին բնակարանում, որը նա նվիրել էր Բախրուշինի անվան պետական կենտրոնական թատերական թանգարանին:

Նշենք, որ ռուսական եթերում առաջին ռադիոթատրոնը հեռարձակվել է 1925 թ.-ի դեկտեմբերի 25-ին: Այդ օրը Կոմինտերնի անվան ռադիոկայանն ունկնդիրներին ներկայացրեց Պետերբուրգի Սենատի հրապարակում միապետության դեմ հանդես եկած դեկաբրիստների ապստամբության 100 ամյակին նվիրված «Երեկո Մարիայա Վոլկոնսկայայի մոտ» ռադիոպիեսը:

Դրանից հետո ռադիոթատրոնն աստիճանաբար վերածվեց հայրենական, խորհրդային ազգերի և համաշխարհային դասական գրականությունը թատրոնի լեզվով հանրությանը ներկայացնող եթերային տարածության:
    Դիտվել է 775 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137