Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոնի կայքում գրված է. «Երբ 20 կոպեկը բավարարում էր կինո գնալու և պաղպաղակ ուտելու համար»

12.29.2015


Ռուսաստանի Կեմերովո քաղաքի երեխաների ու երիտասարդների թատրոնը Ամանորի 8-րդ օրը՝ հունվարի 8-ին հանդիսատեսների առջև իր դռները կբացի խորհրդային ժամանակներին բնորոշ 10 կոպեկով վաճառված տոմսերով: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «news.vse42.ru»-ին:

«Այո, այո, ոչ թե 100 ռուբլի, ոչ թե 10 չուբլի և նույնիսկ 1 ռուբլի, այլ միայն և միայն դեղին, փոքրիկ 10 կոպեկանոց մետաղադրամ»,- հաստատել է թատրոնի պաշտոնական կայքը և իր ակցիան մեկնաբանել, որ դա հանդիսատեսին հնարավորություն կտա մեկ օրով վերադառնալ այն ժամանակներ, «երբ 20 կոպեկը բավարարում էր կինո գնալու և պաղպաղակ ուտելու համար, երբ ոչ մեկը դեռ չէր լսել Սանտա Կլաուսի մասին և բարին հաղթում էր չարին»:

Իսկ այդ օրը կեմերովցի փոքրիկ հանդիսատեսներին և նրանց ծնողներին կներկայացվի Հանս Քրիսթիան Անդերսենի «Ձյունե թագուհին» հեքիաթի հիման վրա բեմականացված նույնանուն ներկայացումը...

Մի անգամ այն հանգիստ և հարմարավետ տնակ, որտեղ իրենց պառավ տատի հետ ապրում են փոքրիկ Կայը և նրա քույր Հերթան, խաբեությամբ ներս է մտնում խորամանկ և դաժան Ձյունե Թագուհին: Նա Կային հրապուրում է իր հյուսած խորամանկ թակարդի մեջ և տանում սառույցների թագավորություն, որտեղ հավերժական ձմեռ է: Իր եղբորը ամենուր փնտրող Հերթան անցնում է հազար ու մի դժվարությունների ու վտանգների միջով... Սակայն նրա հավատարիմ սիրտը հաղթահարում է բոլոր արգելքները, իսկ ջերմ սերը հալում բոլոր սառույցները:
    Դիտվել է 776 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139