Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կյանքի ծագումը, նրա կարճ ընթացքը և կանխատեսելի վերջը կներկայացվի 23 րոպեում

01.08.2016

Սանկտ-Պետերբուրգում, Մարինյան թատրոնում ամանորի այս օրերին կայացել է այս թատերաշրջանի պրեմիերան՝ Ստրավինսկու երաժշտության հիման վրա բեմականացված «Համանվագ երեք շարժումների մեջ» բալետը: Ինքը՝ կոմպոզիտորը այս ստեղծագործությունը չի օժտել կոնկրետ բովանդակությամբ: Նա պնդում էր, որ «կոմպոզիտորները կոմբինացնում են նոտաները: Եվ դա ամենն է: Ինչպես և ինչ ձևով են այս աշխարհի իրերը արտացոլվում երաժշտության մեջ, դա իրենց ասելիքը չի»: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Սիմֆոնիայի խորեոգրաֆիական ընթերցումը հանդիսատեսին է ներկայացվում հայտնի ռումինացի վարպետ Ռադու Պոկլիտարուի մեկնաբանությամբ: Եթե այն համառոտ ներկայացվի, ապա կարելի է ասել, որ դա մտորումներ է այն գնի մասին, որ մարդն ստիպված է վճարել անհատականություն լինելու համար:

Պարողները հանդես են գալիս ոչ միայն դահլիճում հավաքված հանդիսատեսների համար: Նրանց աշխատանքը փորձերի ժամանակ նկարահանում է 12 տեսախցիկ: Այս և հետո՝ ներկայացման պրեմերայի տեսագրված կադրերը պետք է վերածվեն գեղարվեստական ֆիլմի, որտեղ գլխավոր դերում հանդես կգա կինոյի և թատրոնի հայտնի դերասան Սերգեյ Բեզռուկովը: Նա ապագա ֆիլմում կմարմնավորի բալետի նախկին աստղի:

Կյանքի ծագումը, նրա կարճ ընթացքը և կանխատեսելի վերջը կներկայացվի 23 րոպեում՝ ճիշտ այնքան ժամանակամիջոցում, որքան տևողություն ունի Պոկլիտարուի բեմադրությունը: Ասենք, որ այս բալետն արդեն տեղ է գտել Մարինյան թատրոնի մշտական խաղացանկում:

Ամբողջ նկարահանումները կիրականացվեն թատրոնում: Պոկլիտարուն ուղղակի ապշել է կինոյի ու թատրոնի դերասան Բեզռուկովի բալետի պարողին բնորոշ օժտվածության վրա: Ֆիլմում պարային տեսարանների 75 տոկոսը Սերգեյ Բեզռուկովը կատարում է անձամբ և միայն ակրոբատիկան է, որ իրականացնում է փոխարինողը՝ Մարինյան թատրոնի մենապարող Դենիս Մատվիենկոն:

Նշենք, որ կինոնկարում, ինչպես և իրական կյանքում, Մարինյան թատրոնի նվագախումբը հանդես կգա ՝ նշանավոր դիրիժոր Վալերի Գերգիևի գլխավորությամբ:
    Դիտվել է 722 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182