Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Տարեկան վաճառվում է 2,5 մլն թատերական տոմս

01.13.2016

Մոսկվայի իշխանությունները նախատեսել են ավելացնել քաղաքի տարածքում գործող թատերական տոմսեր վաճառող կետերի թիվը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «interfax»-ին:

Ընդ որում, քանակի հետ միասին կփոխվի նաև այդ փոքրիկ առևտրական տաղավարների արտաքին ձևավորումը:

Ծրագիրն իրականացնելու համար Մոսկվայի քաղաքապետարանը 2015թ.-ին հաստատել է իր վարչական տարածքում տեղադրվելիք նոր տոմսարկղերի պիլոտային նախագծերը: Նախատեսվում է, որ այդ աշխատանքները ավարտին կհասցվեն 2016 թ.-ի կեսերին:

Մոսկվայի տարածքում սկսած 2011թ.-ից «Թատերական տոմսեր» վերտառությամբ գործում են 68 տաղավար: Բացի դրանից քաղաքի մետրոյի, գետնուղիների տարածքներում այդպիսի գործունեություն են իրականացնում ևս 140 տաղավար: Թեև, նշենք, որ Մոսկվայի քաղաքապետարանի առևտրի և սպասարկման դեպարտամենտի տվյալներով թատերական տոմսերի վաճառքը իրականացվում է 117 օբյեկտների միջոցով:

Մոսկվայում տարեկան վաճառվում է 2,5 մլն թատերական տոմս: Դրանցից կեսը թատերասերները գնում են համացանցի, իսկ մնացածը թատերական տոմսարկղերի միջոցով:

Ավելացնենք, որ ըստ Մոսկվայի թատերական-համերգային և սպորտային միջոցառումների տոմսարկղերի խորհրդի նախագահ Լև Բելովի, Ռուսաստանի մայրաքաղաքում թատերական տոմսերի գինը տատանվում է 1300-1500 ռուբլու սահմաններում:
    Դիտվել է 789 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133