Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Պետերբուրգի թատերական միջազգային փառատոնը կբացեն հոլանդացիները

10.03.2013


Վաղը` հոկտեմբերի 4-ին, Հոլանդիայի մայրաքաղաք Ամստերդամի «Tonelgroop» թատրոնի «Ռուսները» ներկայացմամբ Սանկտ-Պետերբուրգում կբացվի «Բալթիական տուն» թատերական փառատոնը:

Ներկայացման հիմքում ընկած են Անտոն Չեխովի երկու ներկայացումները` «Իվանովը» և «Պլատոնովը»:

Ներկայացման ռեժիսորն է նիդերլանդացի բեմադրիչ Իվո վան Հովեն:

Այս ներկայացումը կլինի Ռուսաստանում նշվող Հոլանդիայի օրերի մշակութային հիմնական իրադարձություններից մեկը:

«Ռուսները» ներկայացման տևողությունը 6 ժամ է: Սակայն, նույնիսկ, առանց հոլանդերեն իմանալու այն հետաքրքրությամբ է դիտվում, նշում է «teatral-online.ru»-ն:

Իվո վան Հովեն ներկայացումը պատրաստել է այն հասարակության մասին, որը կորցրել է իր իդեալները, սակայն պահպանել է կրքերը: Հենց այս դրամատիկական համադրությունը, երբ ուժերը տեղում են, սակայն չկա կյանքի նպատակ, վան Հովեի համար միավորում է այնպիսի մարդկանց, ինչպիսիք են Պլատոնովը և Իվանովը: Բեմադրողը նրանց ստիպում է անդրադառնալ մեկը մյուսի մեջ` մեկը մյուսին, ասես, կլանելու միջոցով:
    Դիտվել է 966 անգամ
    12345678910111213141516171819202122232425262728293031323334353637383940414243444546474849505152535455