Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Խուլիգանություն» անելով խոստովանեց իր սերը Եսենենի նկատմամբ

10.04.2013

Այսօր Մոսկվայի Կրեմլի Պետական դահլիճում կայացավ, Սերգեյ Եսենինի կյանքին նվիրված, Սերգեյ Բեզռուկովի երժշտական «Խուլիգան: Խոստովանություն» ներկայացման պրեմիերան:

Մինչև Կրեմլի պալատում ելույթ ունենալը Տվերյան ճեմուղում, Եսենինի հուշարձանի մոտ, տեղի էր ունեցել դերասանի կազմակերպած ֆլեշմոբը, որի ընթացքում նա արտասանեց «Խուլիգան» բանաստեղծությունը և բոլոր հավաքվածներին կոչ արեց հետևել իր օրինակին և հիշել ռուս նշանավոր բանաստեղծի հեղինակած սիրելի տողերից:

«Այսօր Մեծ հանճարի` Սերգեյ Եսենինի ծննդյան օրն է: Պատրա՞ստ եք շնորհավորել նրան~ ինպես, որ պետք է, մեծ թափով, Կրեմլում: Հավաքենք ուժերը, որպեսզի ինչպես հարկն է խուլիգանություն անենք»,- կոչ է արել ու հրավիրել երկրպագուներին մասնակցելու իր ներկայացմանը Բեզռուկովը:

Այս պրեմիերայից հետո թատերախումբը հյուրախաղերով հանդես կգա նաև Վորոնեժում և Մինսկում, հաղորդում է «7days.ru»-ն:
    Դիտվել է 1035 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194