Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նա ստեղծել է սեփական թատերական ժանրը

03.24.2016


Այսօր, մարտի 24-ին, իր ծննդյան 90 ամյակն է բոլորում իտալացի հայտնի դրամատուրգ, գրող, ռեժիսոր, նկարիչ, հասարակական գործիչ, գրականության գծով նոբելյան մրցանակակիր Դարիո Ֆոն:

Իտալական մամուլը լայնորեն անդրադարձել է այս իրադարձությանը:

Նրա ստեղծագործությունը 20-րդ դարի իտալական մշակույթի կարևոր երևույթներից է: Նա ստեղծել է սեփական թատերական ժանրը, որը սկզբնավորվում է միջնադարյան հրապարակային ներկայացումից: Նա հիմնադրել է թատերական մենախոսությունների եղանակ, որոնց ժանրերում հանդես են գալիս Ռոբերտո Բենյին և Բելլե Գրիլլոն, նա կատակերգակ է ու բլոգի հրատարակիչ, «5 աստղ» քաղաքական շարժման հիմնադիրը:

Ֆոն բազմակողմանի օժտվածությունների շնորհիվ, ասես, հենց ինքը թատրոնի մարմնացում է: Նա միջնադարյան թատերական տեքստերը ժամանակակից հանդիսասրահի համար տրանսֆորմացնող անգերազանցելի վարպետ է, որոնցից շատերը, հաճախ, ունեն քաղաքական երանգավորում:

Ֆոն նոբելյան մրցանակի է արժանացել 1997 թ.-ին (իր դերասանուհի կնոջ՝ Ֆրանկա Ռամայի հետ միասին)՝ հետևյալ մոտիվացիայով. « Դարիո Ֆոն շարունակելով միջնադարյան ծաղրածուների ավանդները, ծաղրում է իշխանությունը՝ ստրկացվածներին վերադարձնելով արժանապատվություն»: Ինքը՝ վարպետն ասում է, որ իր ամենաանհավանական պիեսների ներշնչանքն անգամ, ինքը վերցնում է այն պատմություններից, որոնք նա լսել է մանկության շրջանում, իր ծննդավայրում՝ փոքրիկ Սանջիանո քաղաքում: «Երբ ես փոքր էի, լսում էի պատմություններ՝ մտածելով, որ դրանք հորինել են շրջակա գյուղերի ձկնորսները: Սակայն, իրականում, դրանք դարերի խորքից մեզ հասած հին պատմություններ էին: Բայց ես դա հասկացա հետո, իսկ երբ լսում էի այդ պատմությունները, ես չգիտեի, որ դրանք միջնադարյան են»,- խոստովանել է Ֆոն:

Ֆոն միշտ զբաղեցրել է քաղաքական ակտիվ դիրք, ունի հակակղերական աշխարհահայացք, թեև իր իսկ խոստովանությամբ, համակրում է ներկա պապ Ֆրանցիսկոսին: Բայց հիշվում է նաև նրա համակրանքը անարխիստների նկատմամբ՝ երկրի ներսում բռնկված ահաբեկչությունների ծաղկման շրջանում, որը ժամանակին շատ է քննարկվել իտալական հասարակության մեջ և մամուլում:

Մտավորականի հոբելյանի նախօրեին Վերոնայում բացվեցին Ֆոի և մի քանի տարի առաջ մահացած նրա կյանքի հավատարիմ ընկերուհու՝ Ֆրանկա Ռամայի արխիվները: Ռաման եղել է Ֆոի շատ ստեղծագործությունների համահեղինակը, նրա թատրոնի առաջին դերասանուհին, ով երկար տարիների ընթացքում հավաքել է իրենց ձեռագրերը, ազդագրերը, գործերի էսքիզները, հոդվածները, ինչպես նաև հագուստները, տիկնիկ-մարիոնեթները և այն ամենը ինչը կապված է եղել իրենց ստեղծագործական աշխատանքի հետ: Ֆոի և Ռամայի միացյալ արխիվը ճանաչվել է պատմական հետաքրքրություն ներկայացնող մշակութային ժառանգություն:

Չնայած տարիքին Ֆոն շարունակում է ակտիվ գործունեությունը: Վերջերս նա բեմադրել է մի նոր ներկայացում, որի հիմքում ընկած է Հին Հռոմի ժամանակներին վերագրվող և 18-րդ դարում վերաշարադրված մի տեքստ: Բացի այդ Ֆոն լրջորեն զբաղվում է նկարչությամբ: Օրինակ, տակավին վերջերս Բրեշայում բացվել էր նրա աշխատանքների ցուցահանդեսը՝ նվիրված Մարկ Շագալին:
    Դիտվել է 706 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114