Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մինչև տարեվերջ թատրոնը նկուղային հարկից կտեղափոխվի նորակառույց շենք

10.04.2013

Մինչև ընթացիկ տարվա վերջը Մոսկվայի Օլեգ Տոբակովի ղեկավարած թատրոնի նոր շենքի շինարարությունը կավարտվի: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի մայրաքաղաքի ղեկավար Սերգեյ Սոբյանինը:

Չորեքշաբթի օրը Սոբյանինը քաղաքապետարանի շինարարության դեպարտամենտի ղեկավար Անդրեյ Բոչկարյովի, մշակույթի դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Կոպկովի և Օլեգ Տոբակովի հետ միասին գնահատեցին Գիլյարովսկու փողոցում նոր մշակութային օջախի կառուցման աշխատանքները:

Արդեն ավարտվել է թատրոնի հիմնական կառուցածքների շինարարությունը: Ավարտին է մոտենում նաև ջեռուցման համակարգի անցկացումը, որից անմիջապես հետո կսկսվեն ներքին հարդարման և սարքավորումների մոնտաժման աշխատանքները:

Նախատեսվում է, որ թատրոնի ընդհանուր մակերեսը կլինի 5 հազար քառ. մետր, իսկ հանդիսասրահը կունենա մոտ 370 նստատեղ: «Տաբակերկան» արդեն 30 տարեկան է: Բոլոր այդ տարիներին դերասանները խաղում են Չապլիգինի փողոցում գտնվող նկուղային փոքրիկ սրահում: Դերասաններն արդեն գիտեն, թե նոր շենքում ինչով են սկսելու իրենց խաղացանկը: Դա կլինի «Տաբակերկայի» ամենահին ներկայացումը` Նիլ Սայմոնի «Բիլոքսի-բլյուզը»:

Իսկ թատրոնի այսօրվա նկուղային սրահը կդառնա հարթակ «Տաբակերկայի» դպրոց-ստուդիայի շրջանավարտների համար, որոնց առաջին խումբը ավարտական քննությունները կհանձնի 2014թ.-ին:

Ուսումնական տարվա վերջին նախապատրաստվող ուսանողներն արդեն նախապատրաստել են 3 դիպլոմային ներկայացում, հղում անելով «РИА Новости» գործակալությանը և «rg.ru» կայքին` հաղորդում է «teatral-online.ru» -ն :
    Դիտվել է 1002 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187