Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ստվերների թատրոնը փորձում են ընդգրկել UNESCO-ի ոչ նյութական արժեքների ցանկում

04.11.2016


Ռուս-հունական խաչաձև մշակութային օրերի շրջանակներում օրերս Մոսկվայի տիկնիկային թատրոնում կայացել է ստվերների թատրոնին նվիրված ցուցահանդես: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Ցուցահանդեսի առթիվ այցելուները հնարավորություն են ունեցել դիտել նաև Հունաստանում այսօր էլ մեծ մասսայականություն վայելող թատերական այդ ժանրով բեմականացված «Ալեքսանդր Մակեդոնացին և անիծյալ օձը» ներկայացումը:

Հունաստանում, ինչպես նաև անցյալում արևմտահայ իրականության մեջ տարածում ձեռք բերած այս թատերական ժանրը , որ այլ կերպ կոչվում է «Ղարագյոզի թատրոն», ինչպես նշել է ցուցահանդեսի պատասխանատու Իրինա Տրեսոռուկովան, «պարզապես միայն տիկնիկային ներկայացում չի. բոլոր հերոսները այստեղ տափակ են և կտրտված են ստվարաթղթից, կաշվից կամ պլաստիկից և միշտ հանդիսատեսին երևում են պրոֆիլով»:

Նա նաև նշել է, որ այս թատրոնում բոլոր աշխատանքները կատարում է տիկնիկավարը: «Սկսած տիկնիկների ստեղծումից և վերջացրած հերոսներին խոսեցնելը իրականացնում է մեկ մարդ»,- ասել է Տրեսոռուկովան և ընդգծել, որ սակայն, որպես օրինաչափություն, տիկնիկավարն «ունի օգնական, ով նրան է մատուցում տիկնիկներ և հետևում երաժշտական ուղեկցությանը»:

Ավելացնենք, որ ցուցահանդեսի պատասխանատուի ասելով Իսպանիայի Գրանադայի տարածաշրջանի համալսարանի Բյուզանդիայի, Հունաստանի և Կիպրոսի մշակույթի ուսումնասիրության կենտրոնը, որը մասնակցել է այս ցուցահանդեսի կազմակերպմանը «այժմ աշխատում է, որպեսզի հունական ստվերների թատրոնը մտցվի UNESCO-ի ոչ նյութական արժեքների ցանկի մեջ»:

Ավելացնենք, որ Ղարագյոզի ստվերների թատրոնը նաև հայ թատերական մշակույթի անբաժան բաղադրիչներից է: Այն, ընդհանրապես, իր բնույթով ծիսական է և գրեթե բոլոր ժողովուրդներն են ունեցել ստվերների թատրոն, բայց քչերին է հաջողվել պահպանել և սերնդեսերունդ փոխանցել տիկնիկային թատրոնի այս ձևը :
    Դիտվել է 719 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134