Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մոսկվայում կմեկնարկի տիկնիկային թատրոնների հերթական Միջազգային փառատոնը

10.05.2013


Կիրակի` հոկտեմբերի 6-ին, Մոսկվայում կմեկնարկի տիկնիկային թատրոնների Օբրազցովի անվան 7-րդ Միջազգային փառատոնը: Միջոցառմանը կմասնակցեն Բուլղարիայից, Հունգարիայից, Գերմանիայից, Լեհաստանից, Լիտվայից ժամանած, ինչպես նաև ռուսաստանի թատերախմբեր:

Բացի ներկայացումները, հյուրընկալող կողմը ծրագրել է Օբրազցովի անվան կենտրոնական տիկնիկային թատրոնում անցկացնել նաև վարպետաց դասեր և կլոր սեղաններ: Կազմակերպիչները պլանավորել են նաև «Տիկնիկի արվեստը. ակունքները և նովացիաներ» վերտառությամբ կոնֆերանսի անցկացում:

Այս տարի փառատոնում կներկայացվեն «այլ երկրներից և ռուսական տարբեր քաղաքներից ծանոթ ռեժիսորների պրեմիերաներ»:

Բացի այդ ծրագրում ընդգրկված են մի շարք փորձարարական աշխատանքներ, որոնցում կիրառված է տիկնիկային թատրոնի համար միանգամայն նոր լեզու:

Իսկ փառատոնը կբացվի Գոգոլի վեպի հիման վրա բեմադրված «Ոմն քիթ» ռուս-ֆրանսիական ներկայացման պրեմիերայով: Դրանից հետո կհաջորդեն արտասահմանյան ներկայացումները` «Ժամացույցն աշտարակով», «Նավակային տնակը», «Դեպի արևը տանող ճանապարհով», «Առաջարկելով Շագալին», «Իկարը»:

Ներկայացումներից շատերը հասցեագրված են ոչ միայն երեխաներին, այլև մեծահասակներին:
    Դիտվել է 1062 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132