Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մահմեդական և եվրոպական մշակույթների պարային սինթեզ-թատրոնը վերաբաժանում է աշխարհը

10.09.2013

Բելգիական «Eastman» ընկերությունը Մոսկվայում մեկնարկելիք «Տարածք» միջազգային 8-րդ թատերական փառատոնի շրջանակներում իր ծրագիրը կսկսի ժամանակակից մարդու հոգեմտավոր և պլաստիկ ձևափոխությունների մասին պատմող «Play» ներկայացմամբ:

Բելգիացի պարող և պարուսույց Սիդի Լարբի Շերկաուիի պատմությունը մահմեդական մշակույթի շռայլությունների և եվրոպական քաղաքակրթական գանձարանի ևս մեկ հաջողված սինթեզ է: Մարոկոյից տարագրվածի որդին, Շերկաուին, դեռ մեդրեսեում սովորելու ժամանակ շատ է նկարել և պատճենահանել ֆլամանդական գեղանկարիչների աշխատանքներից:

16 տարեկան հասակում, ինչպես շատ պատանիներ, նա ևս գնացել է փողոց` պայքարելու այդ տարիքին բնորոշ հորմոնալ ակտիվության դեմ: Հենց այնտեղ էլ սկսել է պարել հիպ-հոպ: Ի վերջո, այդ ամենի արդյունքում, նա հայտնվեց վարիետեյում, ապա նաև հեռուստատեսությունում:

Շերկաուին ավարտել է Բրյուսելի Աննա Թերեզա Քեերսմաքերի «P.A.R.T.S.» դպրոցը, որտեղ ձգտում են ուսում ստանալ բոլոր նրանք, ովքր համակված են մարմնի և շարժման ընկալման աշխարհը վերաբաժանելու գաղափարով:

Շերկաուիի պարը հետաքրքիր է, քանի որ նա ձգտում է հասկանալ և հասկացնել կատարվող պարի բուն իմաստը, էությունը: Նա չի ներկայացնում միայն փորձերի ժամանակ տքնաջանորեն մշակվածը, այլ նաև այն ինչը ինքը «հասկանում» է տվյալ պահի ընթացքում` հաճախ նաև շատ չմտահոգվելով արտաքին տպավորությունների վրա:

Նա հավատում է հանդիսատեսին, ով ընդունակ է տեսնել և գնահատել իր հոգեբանական և ֆիզիկական ջանքերի գեղեցկությունը: Եվ դա պարից հաճախ խլում է դիտարժանությունը և նրա պարի «անընդունակությունը» թվում է չափազանց մտածված, հաղորդում է «teatral-online.ru»-ն:

Շերկաուին իր խաղը իրականացնում է ծագումով հնդիկ, «Քուչիփուդի» հնդկական պարի գիտակ Շանթալա Շիվալինգափփայի հետ: Ասես փղոսկրից կերտված հնդկուհու հետ Շերկաուին խաղում է ամեն ինչ` շախմատ, տիկնիկներ, որոնց մաշկը պարողների հակադիր գույնի են: Հաճախ նրանք փոխում են իրենց սեռը, օրինակ Լարբին պատկերում է Քրիշնայի տիկնոջը` Ռուքմինիին և «ամուսնուն»` դիմակով հանդես եկող Շանթալային հրավիրում է իր մահիճ; Այս երկու աստղերը ներկայացման ընթացքուում բանվորների հետ հավասար բեմն ազատում են հարթակներից, որոնց վրա քիչ առաջ նստած էին երաժիշտները:

Ավելացնենք, որ «Քուչիփուդի» հնդկական պարի աստղ Շանթալա Շիվալինգափփան մեծացել է Փարիզում:
    Դիտվել է 903 անգամ
    12345678910111213141516171819202122232425262728293031323334353637383940414243444546474849505152535455565758596061626364656667686970717273747576777879808182838485868788899091929394959697989910010110210310410510610710810911011111211311411511611711811912012112212312412512612712812913013113213313413513613713813914014114214314414514614714814915015115215315415515615715815916016116216316416516616716816917017117217317417517617717