Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ըստ Լև Դուրովի ոչ մեկը չգիտե, թե որտեղից են հայտնվում ոջիլները

10.09.2013


Չնայած կոնքոսկորի լուրջ ջարդվածքին, ինքնազգացողության վատացմանը, դերասան Լև Դուրովը նույնիսկ ժամանակ չի գտնում վնասվածքի մասին մտածելու: Նա նախապատրաստվում է հերթական ֆիլմի նկարահանումներին և լրացնում է իր ինքնակենսագրական «Հիշողությունների բեկորներ» գիրքը նոր գլուխներով:

«Գիրք եմ թելադրում: Թոռնիկս տանը այդ նյութը վերծանում է»,-ասել է ժողովրդական դերասանը: Նա նշել է, որ գրքում մեկ առանձին գլուխ նվիրել է Գագարինի հետ իր ունեցած հանդիպումներին: Դուրովը նաև ասել է, որ գրքում տեղ է հատկացրել նաև ոջիլներին, որոնք հայտնվում են պատերազմի առաջին օրը: Հենց այդ ժամանակ էլ անհետանում են, բոլոր աղավնիները: Իսկ թե որտեղից են ոջիլները հայտնվում, ոչ մեկը չգիտե:

Դերասանը հիվանդանոցից դուրս գրվելուն պես ձեռնամուխ է լինելու նոր կինոնախագծի: Այդ առթիվ նա «lifenews.ru»-ին տեղեկացրել է, որ արդեն ունի սցենար և բոլորն այն գովում են, սակայն ոչ մեկը դրան ձեռնամուխ չի լինում: «Ասում են` իրենց ֆորմատը չէ: Հոգնեցրել են: Կնկարահանվեմ նոր կինոնկարում: Այնտեղ ինձ են տվել գլխավոր դերերից մեկը: Ֆիլմը հիվանդանոցի մասին է: Լավ սցենար է: Ահա, այդպես է լինում… »:

Իր առողջության վերաբերյալ 81-ամյա դերասանն ասում է, որ սկսել է հաճախ հայտնվել բժշկական հաստատություններում: Երկու օր հետո վիրահատվելու է: Կոտրվածքն ստացել է տանը` սայթաքել և վայր է ընկել: Հիվանդանոց իրեն այցի է գալիս դուստրը` Եկատերինան: Բացի այդ, իր նկատմամբ հոգատար ու ջերմ է նաև հիվանդապահը:

Իմ կյանքում ամենակարևոր մարդն աղջիկս է: Նա լավն է, օգնում է բոլորին: Բարի է, բայց կարող է նաև կոշտ լինել: Երբ մենք փորձեր ենք անում, ես հաճախ եմ ասում. «Կատյա, ավելի նուրբ»:

Դուրովին անհապաղ հասցրել են հիվանդանոց այն բանից հետո, երբ նա տանը սայթաքել, վայր է ընկել ու ջարդել կոնքոսկրը: Որպես օրինաչափություն 60-ն անց մարդկանց մոտ ոսկորները դժվար են կպչում: Իսկ Դուրովի մոտ կոտրվածքը պատահել է կոնքի վզիկի հատվածում, որը նույնիսկ երիտասարդ տարիքում դժվարությամբ է բուժվում:
    Դիտվել է 992 անգամ
    12345678910111213141516171819202122232425262728293031323334353637383940414243444546474849505152535455565758596061626364656667686970717273747576777879808182838485868788899091929394959697989910010110210310410510610710810911011111211311411511611711811912012112212312412512612712812913013113213313413513613713813914014114214314414514614714814915015115215315415515615715815916016116216316416516616716816917017117217317417517617717817918018118218318418518618718818919019119219319419519619