Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մեկնարկել է Ասիայի խոշորագույն թատերական փառատոներից մեկը

08.12.2016


Նախօրեին՝ օգոստոսի 11-ին Սինգապուրում մեկնարկել է Ասիա աշխարհամասի խոշորագույն թատերական փառատոներից մեկը՝ Սինգապուրի արվեստների միջազգային ամենամյա փառատոնը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «travel-sgp.ru»-ին:

Այս ծավալուն մշակութային միջոցառումն իր մեջ է ներառում կատարողական արվեստի և գեղարվեստական վարպետության գրեթե բոլոր եզրերը՝ սկսած փողոցային ներկայացումներից մինչև ֆիլմերի մասսայական ցուցադրությունները, թատերական բեմադրություններից մինչև համերգային ու պարային ելույթները:

Սինգապուրի մշակութային տարվա գլխավոր իրադարձությունը համարվող փառատոնը հիմնադրվել է 1977 թ.-ին և նպատակ է հետապնդում ամեն տարի ի մի բերել և ներկայացնել այս երկրի տարբեր համայնքների ստեղծագործական կյանքի բազմազանությունը: Իսկ այսօր այն, արդեն, վերածվել է խոշոր միջազգային մշակութային միջոցառման:

Ավելացնենք, որ այս փառատոնը կազմակերպում են երկու անկախ կազմակերպություններ՝ «Arts House Limited»-ը և «Singapore International Festival of Arts»-ը: Այս ընկերությունները հավաքում են թատրոնի, պարի և երաժշտության տեղացի և միջազգային վարպետմերի լավագույն համարները՝ լայն հասարակությանը ներկայացնելու համար:
Սինգապուրյան միջոցառումը կազմված է երկու հատվածից: Նախ, մինչև գլխավոր իրադարձության բացումը, մեկնարկում է «Բացահայտում» փառատոնը, որի շրջանակներում տեղի են ունենում մասսայական ելույթներ, կինոցուցադրություններ, ցուցահանդեսներ: Այս փուլը կազմակերպիչները դիտարկում են որպես հանդիսատեսներին հիմնական միջոցառումներին նախապատրաստելու շրջան:

Ապա սկսվում է միջոցառման երկրորդ՝ գլխավոր «աստղերի» ելույթների փուլը: Այս տարի փառատոնը կհյուրընկալի այնպիսի հայտնի մշակութային գործիչների, ինչպիսիք են՝ թատերական ռեժիսոր Ռոբերտ Ուիլսոնը, կոմպոզիտոր Մայքլ Նայմանը: Սինգապուր կժամանեն նաև Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը, «Բեռլիներ անսամբլ» թատրոնը:

Ի դեպ, փառատոնը բացվել է կանադացի ռեժիսոր Ռոբեր Լեպաժի Մոսկվայի Ազգությունների թատրոնում անցյալ տարի բեմադրած «Համլետ/Կոլաժ» մենաներկայացումով, որտեղ հանդես է գալիս թատրոնի գեղարվեստական ղեկավար, դերասան Եվգենի Միրոնովը:

Փառատոնը կշարունակվի մինչև սեպտեմբերի 17-ը:
    Դիտվել է 733 անգամ
    12345678910111213141516171819202122232425262728293031323334353637383940414243444546