Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կփորձեն վերափոխել այսօր ընդունված պատկերացումները մոնոներկայացումների մասին

09.01.2016


Հոկտեմբերի 1-12-ին Մոսկվայի «Ստրաստնու վրա» թատերական կենտրոնում կմեկնարկի «SOLO» ավանդական միջազգային փառատոնը: Միջոցառման մասնակիցները մտադիր են վերափոխել այսօր ընդունված պատկերացումները մոնոներկայացումների մասին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «vmireteatra.ru»-ին:

Դրա համար փառատոնային ներկայացումներում ընդգրկվել են նաև տեսողական, մուլտիմեդիական, պլաստիկական, սոցիալական և վավերագրական թատրոնների վերջին հոսանքները:

Այդ առումով, օրինակ, հետաքրքիր է, Լատվիացի դերասան Անդրիս Բուլիսի «Facebook.Live» մոնոներկայացումը, որը ստեղծվել է համացանցի «facebook» սոցիալական կայքում հրապարակված ստատուսների հիման վրա և խաղարկվում է միաժամանակ իրական և վիրտուալ աշխարհում:

Իսկ ընդհանրապես, փառատոնի գլխավոր գիծը կարտացոլվի ֆրանսիացի նշանավոր դերասան Դենի Լավանի «Կարմիր մեքենա» ներկայացման մեջ, որը ներառում է պոեզիա, արձակ, ժամանակակից երաժշտություն և շատ դեպքերում կլինի անկրկնելի, քանի որ հիմնված է դերասանի իմպրովիզների վրա:
    Դիտվել է 728 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135