Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ելույթից հրաժարված աշխարհահռչակ երգչուհուն անհավանական փոխարինող է գտնվել

09.19.2016


Բուլխարացի երգչուհի Սոնյա Յոնչևան կարողացել է փոխարինել իր ռուսաստանցի հայտնի գործընկերուհի Աննա Նետրեբկոյին՝ Վինչենցո Բելինիի «Նորմա» օպերայում գլխավոր հերոսուհու դերում հանդես գալու համար: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

Նետրեբկոն բեմադրության փորձերն սկսելուց ոչ շատ առաջ, դեռ ընթացիկ տարվա ապրիլին, հայտնել էր որ չի երգելու Նորմայի դերերգը Լոնդոնի օպերայի և բալետի Արքայական թատրոնում:

Որպեսզի գտնեն նրան փոխարինող Արքայական թատրոնը խնդրել է Նյու-Յորքի Մետրոպոլիտեն օպերային թույլատրել Յոնչևային, որպեսզի նա ելույթ ունենա իրենց ներկայացման մեջ: Նշենք, որ բուլղարացի երգչուհին Մետրոպոլիտեն օպերայում պիտի հանդես գար Պուչինիի «Բեհեմա»-ում՝ Միմիի դերերգով:

Այս պատմությունն ավարտվել է Սոնյա Յոնչևայի լոնդոնյան աննախադեպ հաջողությամբ: Խոսելով նրա կատարման մասին անգլիական թերթերը նշել են, որ նա անհավանական տպավորություն է թողնում: «Նա հուզում է, երբ իր ցավը կիսում է իր պես տառապող քրմուհի Ադալջիզայի հետ, նա վառվում է վրիժառու կատաղությամբ և վերջում
հրամաններ է արձակում իշխողի պես, որն արտահայտվում է ձայնի և դիրքի մեջ»,- այսպես է ներկայացրել Յոնչևայի կատարումը « Evening Standard » պարբերականը:
    Դիտվել է 720 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133